00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Նոր կուսակցությունը ներկայացնում են հին, ծանոթ դեմքերը

© АРКААртур Багдасарян
Артур Багдасарян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Արդյոք «Հայկական վերածնունդ» կուսակցության առաջնորդ Արթուր Բաղդասարյանը կկարողանա՞ ընտրողների «սրտերն այրել խոսքով»

Արման Վանեսքեհյան, Sputnik

Թվում է, թե Հայաստանում ՀՀԿ-ի և ՀՅԴ-ի միջև քաղաքական կոալիցիա կազմելու մասին լուրերից հետո հայ ընտրողներին դժվար էր էլի որևէ բանով զարմացնել։ Նույնիսկ նախընտրական տարվա նախաշեմին։ Սակայն «Օրինաց երկիր» կուսակցության առաջնորդ, խորհրդարանի նախկին խոսնակ Արթուր Բաղդասարյանը կարողացավ դա անել։

Ընդ որում, «Հայկական վերածնունդ» նոր կուսակցության ստեղծումը այնպես իրականացվեց, որ միանգամից հայտնվեց հանրապետական մամուլի ու հեռուստատեսության տեսադաշտում։
Կուսակցության կազմակերպչական խորհրդի ներկայացրած թվերն իսկապես տպավորիչ են։

Կուսակցությունը ստեղծվում է 150 հասարակական կազմակերպությունների, շարժումների ու կուսակցությունների, ինչպես նաև կարկառուն արվեստագետների ու գիտնականների միավորման արդյունքում։ Սա հայկական երրորդ հանրապետության պատմության մեջ աննախադեպ է` հաշվի առնելով ծավալներն ու ռազմավարությունը։ Հենց սկզբից կուսակցությունում կա ավելի քան 150 հազար մարդ։

Իսկապես տպավորիչ է, ու եթե հրապարակված թվերն իրական են, ապա կարելի է համոզված լինել, որ ներքաղաքական դաշտում ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիայի ու «Հայկական վերածնունդ» քաղաքական միավորման միջև կարելի է լուրջ մրցակցություն ակնկալել։ Ու եթե կոալիցիան հիմնվի վարչական ռեսուրսների վրա, ապա նոր կուսակցությունը կարող է հույսը դնել հենց մասսայականության վրա։

Չէ՞ որ խոսքը Հայաստանի վերածննդի համար մղվող համատեղ պայքարի, քաղաքական ու սոցիալ-տնտեսական բարեփոխումների խորացման, կոռուպցիայի դեմ վճռական պայքարի, քաղաքական ու հասարակական բոլոր ոլորտներում նոր քաղաքական թիմի դերի բարձրացման, ինչպես նաև Ռուսաստանի հետ ռազմավարական հարաբերությունների ու կապերի զարգացման ու խորացման, ՀԱՊԿ ու ԵՏՄ շրջանակում ակտիվ համագործակցության մասին է։

Артур Багдасарян - Sputnik Արմենիա
Արթուր Բաղդասարյանը նոր կուսակցություն հիմնեց
«Հայկական վերածնունդ» կուսակցության ստեղծման նախաձեռնող Արթուր Բաղդասարյանը, ով միաձայն ընտրվել է կուսակցության նախագահ, ասում է. «Տեսեք, Հայաստանում է տեղակայված 102-րդ ռուսական ռազմակայանը։ Հայ-ռուսական քաղաքական օրակարգի առաջնային հարցերից պետք է դառնա 102-րդ ռազմակայանի ինտենսիվ ու ինստիտուցիոնալ արդիականացումը։ Նոր, ժամանակակից սպառազինությամբ կայանի համալրումը կարող է դառնալ Հայաստանի անվտանգության ապահովման հիմնական բաղկացուցիչներից մեկը։ Մենք նաև հանդես ենք գալիս Ռուսաստանի հետ տնտեսական հարաբերությունների զարգացման խորացման դիրքերից»։

Ինչ վերաբերում է հայկական տնտեսությանը, ապա նոր ստեղծված կուսակցության դիրքորոշումը միանշանակ միտված է դեպի ՌԴ-ն ու ԵՏՄ-ն։ Եվ այս առումով կուսակցության առաջնորդը համոզված է, որ անհրաժեշտ է երկրի ներկա ղեկավարության աշխատանքում լուրջ փոփոխություններ անել, համակարգել այն։ Հենց դրանով է պատրաստվում զբաղվել կուսակցության ղեկավարությունը։

«Տվյալ պահին մեր երկրի տնտեսությունն առավելապես ինտեգրված է ռուսական շուկայում ու Եվրասիական տնտեսական տարածքում։ Սակայն մենք սրանից չենք օգտվում։ Ներդրումներ գրեթե չկան Ղազախստանից ու Բելառուսից։ Կտրուկ նվազել են ռուսական ներդրումները։ Սա խոսում է այն մասին, որ մենք պետք է փոխենք մեր տնտեսությունը, այն ավելի դիվերսիֆիկացված ու արդյունավետ դարձնենք։ Ցավոք, այս առումով մեզ մոտ ոչինչ չի արվում։ ԵՏՄ անդամ լինելով` մենք չենք օգտվում միության հնարավորություններից։ Իսկ պատճառն այն է, որ դրա համար մեզ պատրաստված կադրեր են հարկավոր, մեզ մրցունակ թիմ է անհրաժեշտ, մեզ ինովացիոն մոտեցումներ են պետք ու այնպիսի մարդիկ, ովքեր այս ամենը կարող են կյանքի կոչել», — ասում է Բաղդասարյանը։

Սակայն որքանո՞վ է ընտրողն ի զորու հավատալ նրան, ինչ ասում է առաջնորդն, ու գնալ խորհրդարանական ընտրություններին լուսավոր ապագայի հանդեպ հավատով և ուրախ սրտով։
Քաղաքական փորձագետ, վերլուծաբան Կարեն Քոչարյանն, օրինակ, համոզված է, որ այս անգամ Բաղդասարյանի` բազմիցս ստուգված մեխանիզմը կարող է և չաշխատել, քանի որ այսօրվա ընտրողն իներտ ու պասիվ զանգված չէ, որին, կարծես, որևէ փոփոխություն անգամ անհրաժեշտ չէ։

Կստացվի՞ արդյոք տեղից շարժել ընտրողներին։ Կբավականացնի՞ արդյոք կուսակցության առաջնորդների փորձն ու եռանդը նման մեծածավալ աշխատանքի համար։ Ու, ամենակարևորը, կկարողանա՞ն նրանք «մարդկանց (այս պարագայում` ընտրողների) սրտերը խոսքով այրել», որպեսզի մարդիկ հավատան նոր-հին առաջնորդ Արթուր Բաղդասարյանին։ Թե՞, ինչպես կարծում է մեր քաղաքական փորձագետը, դրա համար անհրաժեշտ են բացարձակ նոր գործող անձինք ու նոր գաղափարներ։

 

 

Լրահոս
0