Դուդուկը հին հայկական ավանդական երաժշտական գործիք է, պատրաստվում է ծիրանենուց և ունի յուրահատուկ հնչողություն:
Sputnik Արմենիան այցելել է դուդուկագործ, ազգությամբ ասորի Միխայիլ Սադոևի արհեստանոց, որտեղ նա ներկայացրել է երաժշտական գործիքի պատրաստման գործընթացն ու դրա առանձնահատկությունները: Միխայիլ Սադոևն արդեն երկար տարիներ ի վեր դուդուկ է պատրաստում ու ցավով է նշում, որ իր գործը շարունակողներ այսօր քիչ կան:
Դուդուկի պատրաստման գործընթացին և դրա առանձնահատկություններին առաջարկում ենք ծանոթանալ Sputnik Արմենիայի ֆոտոշարքում:
Դուդուկի պատրաստման գործընթացին և դրա առանձնահատկություններին առաջարկում ենք ծանոթանալ Sputnik Արմենիայի ֆոտոշարքում:

1/19
© Sputnik / Asarur Yesayants
Դուդուկը հին հայկական ավանդական երաժշտական գործիք է

2/19
© Sputnik / Asarur Yesayants
Դուդուկի վարպետ, ազգությամբ ասորի Միխայիլ Սադոևը

3/19
© Sputnik / Asarur Yesayants
Դուդուկի մասերը, որոնք դեռ մշակված չեն

4/19
© Sputnik / Asarur Yesayants
Միխայիլ Սադոևի պատրաստած դուդուկի առավելագույն արժեքը 25 հազար դրամ է, իսկ նվազագույնը՝ զրո

5/19
© Sputnik / Asarur Yesayants
Վարպետի աշխատանքային գործիքները

6/19
© Sputnik / Asarur Yesayants
Միխայիլ Սադոևն արդեն 48 տարի է դուդուկ է պատրաստում

7/19
© Sputnik / Асатур Есаянц
Վարպետի աշխատանքային գործիքները

8/19
© Sputnik / Asarur Yesayants
Նվագելու համար վերևի կողմում ունի յոթ կամ ութ անցք, հակառակ կողմում՝ մեկ կամ երկու

9/19
© Sputnik / Asarur Yesayants
Դուդուկը պատրաստվում է ծիրանենուց, որի տարիքը որքան մեծ է, այնքան ավելի գեղեցիկ է ստացվում դուդուկի գույնը՝ մուգ շագանակագույն: Ծիրանենին կտրելուց հետո պետք այն մոտ 6 ամիս չորացնել, բայց՝ արևի ուղիղ ճառագայթներից հեռու

10/19
© Sputnik / Асатур Есаянц
Միխայիլ Սադոևի եղբայրը լարային գործիքներ է պատրաստում, օրինակ՝ ուդ

11/19
© Sputnik / Асатур Есаянц
Վարպետի արհեստանոցը

12/19
© Sputnik / Asarur Yesayants
Վարպետը ցավով է նշում, որ իր գործը շարունակողներ այսօր քիչ կան

13/19
© Sputnik / Asarur Yesayants
Դուդուկի միջին երկարությունը 32 սմ է

14/19
© Sputnik / Асатур Есаянц
Հայկական դուդուկը հաճախ անվանում են «ծիրանափող»

15/19
© Sputnik / Asarur Yesayants
Միխայիլ Սադոևի պատրաստած դուդուկների տարբերակիչ նշանը

16/19
© Sputnik / Asarur Yesayants
Որպես անվանի դուդուկագործ վարպետ և դուդուկահար՝ Միխայիլ Սադոևը 2014 թվականին նախագահի երախտագիտության մեդալին է արժանացել

17/19
© Sputnik / Asarur Yesayants
Վարպետի արվեստանոցում. դուդուկից արձակված փայտափոշին լույսի ներքո

18/19
© Sputnik / Asarur Yesayants
Դուդուկի հնչողությունից մեկը կոչվում է «դամ», որը ստանում են անընդմեջ չշնչելու տեխնիկայի շնորհիվ

19/19
© Sputnik / Asarur Yesayants
Միխայիլ Սադոևի խոսքով՝ դուդուկագործը շատ լավ պետք է զգա գործիքը, իսկ դրա համար նա անպայման պետք է դուդուկ նվագել իմանա
