00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:26
4 ր
Ուղիղ եթեր
09:34
26 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
26 ր
Ուղիղ եթեր
11:01
4 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:26
4 ր
Ուղիղ եթեր
09:31
29 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
42 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Թուրքիան Նախշլիով հայ-վրացական մշակութային հակամարտություն է հրահրում

© Sputnik / Армине МхоянЦерковь в Ани
Церковь в Ани - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Անիի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» կամ Տիգրան Հոնենց եկեղեցին՝ ժողովրդին հայտնի Նախշլին, ինչպե՞ս կարող է քաղկեդոնական համարվել: Հայ առաքելական եկեղեցին քաղկեդոնական կոչելով` թուրքական կառավարությունը խնդիրը լուծված է համարում, ավելին՝ «քաղաքակիրթ կեցվածքով ու աղվեսային» դիվանագիտությամբ հայերին ու վրացիներին է ներքաշում մշակութային հակամարտության:

ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի — Sputnik. Քանդակագործության ազգային պարկ-թանգարանի կողմից օրերս սկսած ստորագրահավաքը ստիպեց կրկին խոսել պատմական Անիի եկեղեցիների, այս անգամ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու պատկանելության, վերականգնման ու ընդհանրապես վիճակի մասին: Հայտարարելով Անին մշակութային բազմազանության պատմական տարածք՝ Թուրքիան շեղում է միջազգային հանրությանը բուն հայկական պահանջներից և դրանով իսկ ստեղծում պահանջի չեղարկման միջավայր:

Սակայն հատկապես մտահոգիչ է եկեղեցու վերականգնման ընթացքում այն քաղկեդոնական հայտարարելը և դրանով իսկ վրաց-հայկական վիճաբանությունների և մշակութային հակամարտության հրահրմանը:

«Նախ այն հանգամանքը, որ Տիգրան Հոնենցը եկեղեցին կառուցել է որպես հայ առաքելական եկեղեցի, հետագայում որոշակի ժամանակից հետո եկեղեցին հայտնվել է քաղկեդոնական համայնքի տիրապետության տակ, բայց ամբողջ պատմությունն ավարտվել է կրկին առաքելական լինելու եղելությամբ: Եկեղեցում գտնվող Լուսավորչի տանջանքերի վերաբերյալ 17 որմնանկարները ևս խոսուն են: Իսկ ո՞վ էր Լուսավորիչը՝ հայ առաքելական եկեղեցու առաջին հայրապետը, բացի դրանից պահպանված են եկեղեցու հայերեն վիմագրությունները: Այն, որ եկեղեցին առաքելական է, խոսում է նաև եկեղեցու ճարտարապետական ձևը»,-նշեց ստորագրահավաքի հեղինակ, «Քանդակագործության ազգային պարկ-թանգարան»-ի տնօրեն Արթուր Գրիգորյանը

Խնդիրը ՀՀ-ում հասարակական լայն հնչեղություն է ստացել վերջերս տեղադրված ցուցանակի պատճառով, որը եկեղեցին ներկայացվում է որպես վրաց քաղկեդոնական: Նախաձեռնող խումբը պահանջում է թուրքական պատասխանատու կառույցներից՝ զերծ մնալ եկեղեցու պատմական պատկանելիության շուրջ հայտարարություններից, եկեղեցու մոտակայքում տեղադրված ցուցանակում նշել, հայկական քրիստոնեական եկեղեցիե անվանումը, ավարտին հասցնել և այս փուլով չամփոփել եկեղեցու գմբեթի շինարարությունը՝ հայտարարելով հետագա աշխատանքների ընթացքն ու նպատակները, զերծ մնալ Վրաստանի և Հայաստանի միջև մշակութային հակամարտության հրահրումից։ Թուրքիայի մշակույթի նախարարությանը, ՅՈՒՆԵՍԿՕ-ին, ՄԱԿ-ին, Եվրոպական ժառանգության կոնվենցիայի հանձնախմբին և համաշխարհային մտավորականությանն ուղղված եռալեզու կոչին արդեն ավելի քան հազար մարդ է միացել: Համախոհների թիվն ավելանում է:

Ի վերջո, այս եկեղեցու պատկանելության մասին խոսելուց առաջ նշենք՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ կամ Տիգրան Հոնենց եկեղեցին, իսկ ժողովրդին հայտնի Նախշլին 1215թ. կառուցել է մեծահարուստ առևտրական Տիգրան Հոնենցը, ով բացի եկեղեցու շինարարության հովանավորությունից, եկեղեցուն տրամադրել է բազմաթիվ թանկարժեք իրեր, այդ թվում՝ խաչեր, լամպեր, հոգևոր-կրոնական մասունքներ, ոսկյա և արծաթյա անոթներ: Այդ ժամանակաշրջանում Անին գտնվում էր Զաքարյանների տոհմի իշխանության տակ: Այն, որ սա հայկական առաքելական եկեղեցի,է ապացույցներն ակնհայտ են:

© Sputnik / Асатур Есаянц Անիի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» կամ Տիգրան Հոնենց եկեղեցին
Церковь в Ани - Sputnik Արմենիա
Անիի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» կամ Տիգրան Հոնենց եկեղեցին

Անիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին առաքելական է, պնդում է նաև պատմաբան Արտակ Հովհաննիսյանը:

«Եկեղեցին կառուցվել է Անիի մայր տաճարի նմանությամբ, միայն սրահներից մեկն ունի գմբեթ, որն էլ շահարկումների տեղիք է տվել: Եկեղեցին չի կարող քաղկեդոնական լինել, այն դեպքում, երբ Անիի կառավարիչը առաքելական դավանանքին է պատկանել, ընդհանրապես Անիի մեջ չէր կարող քաղկեդոնական եկեղեցի լինել. դրա տրամաբանությունը չկա»,- նշեց պատմաբանը:

Ստորագրահավաքի նախաձեռնող խումբը վստահ է՝ երկխոսությամբ կարելի է լուծել ցանկացած խնդիր՝ դեմքով այդ խնդիրներին դառնալու դեպքում, բայց այն չքաղաքականացնելով:

«Այս հարցին անդրադառնում ու անդրադառնում են ոչ միայն հայերը, այլ նաև այլ ազգերի ներկայացուցիչներ, նշանակում է` խնդիրն անչափ կարևոր է: Մեր նպատակը հարցը քաղաքականությունից դուրս բերելն է ու մշակութային դաշտ տեղափոխելը, որպեսզի գիտնականները կարողանան աշխատել եկեղեցիների հետ, կարողանան ծիսական ու այլ նրբություններով հասկանալ, թե ինչ է եղել և այդ եզրահանգման վրա շարունակեն նորմալ մշակութային համագործակցությունը»,- ասաց Արթուր Գրիգորյանը:

 

Լրահոս
0