ԵՐԵՎԱՆ, 16 փետրվարի — Sputnik. Հայաստանում օդի ջերմաստիճանը կբարձրանա ևս 3-5 աստիճանով, հայտնում է «Հայպետհիդրոմետ» ծառայությունը:
Փետրվարի 17-ին, 18-ին և 19-ին Լոռիում ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կհասնի 17 աստիճան տաքության, Տավուշում` 22 աստիճան տաքության։
Քամին կլինի արևմտյան՝ 2-7 մ/վրկ արագությամբ:
Երևանում փետրվարի 16-ից 20-ն ընկած ժամանակահատվածում սպասվում է առանց տեղումների եղանակ:
Փետրվարի 16-ին մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին կկազմի 13 աստիճան տաքություն, 17-ից 19-ն ընկած ժամանակահատվում` 14 աստիճան տաքություն։