00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայկական ԱԷԿ-ի դիագնոստիկան ավարտվել է, վերջին խոսքը ՄԱԳԱՏԷ–ինն է

© Sputnik / Р. Мангасарян / Անցնել մեդիապահոցАрмянская АЭС
Армянская АЭС - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայկական ԱԷԿ-ի միջուկային ռեակտորը բավականաչափ պաշարներ ունի շահագործման ժամկետը երկարացնելու համար։ Այդ մասին վկայում է հետազոտական աշխատանքների մեծ ծավալը, որ իրականացրել են ռուս մասնագետները` անհրաժեշտ փաստաթղթերի համապատասխան փաթեթը ՄԱԳԱՏԷ ներկայացնելու համար

ԵՐԵՎԱՆ, 11 փետրվարի- Sputnik. Հայկական ատոմային էլեկտրակայանի երկրորդ բլոկի շահագործման ժամկետի երկարացման նախագծի շրջանակում նախատեսված միջոցառումների զգալի մասն ավարտվել է։

Անցյալ տարվա հուլիսին «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ-ի և «Ռոսատոմ սերվիս» բաժնետիրական ընկերության միջև կնքված պայմանագրով նախատեսված աշխատանքներն իրականացրել են մի խումբ ռուսական կազմակերպություններ, որոնք հանդես են եկել որպես ենթակապալառու։

«Բանն այն է, որ միջազգային երաշխավորագրերի և գործող օրենսդրության համաձայն` մինչև ԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարացման մասին վերջնական որոշում ընդունելն անհրաժեշտ է անցկացնել ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի բաղադրիչների կառուցվածքի համակարգի և բոլոր հանգույցների համալիր հետազոտություն»,- ասում է «Հայէներգո» ընկերության նախկին տնօրեն, Խորհրդային Միության պատվավոր էներգետիկ Սպարտակ Հակոբյանը։

Այդ նախագծի շրջանակում նախատեսվել է հետազոտական աշխատանքների բավական մեծ ծավալ։ Ռեակտորի բոլոր բաղադրիչների հետազոտական աշխատանքները կատարվել են պայմանագրով նախատեսված ժամկետներում։

Ինչպես հաղորդում է «Ռոսատոմ սերվիս» ընկերության մամուլի ծառայությունը, ՀԱԷԿ-ի վիճակի հետազոտության աշխատանքներին մասնակցել է 15 կազմակերպություն, որոնց թվում` «Ատոմտեխէներգո», «Հիդրոպրես», «ՆԻԱԷՊ», «ՎՆԻԻԱԷՍ», «ՖՑՅՌԲ», «ՑԿԲՄ», «Ուժային մեքենաներ», «Օրգէնեգոստրոյ» ինստիտուտ» ընկերությունների ներկայացուցիչներ։

Ատոմային էլեկտրակայանի բաղադրիչների կառույցների համակարգի հետազոտման ներկա փուլը ներառել է շուրջ 4,5 հազար միավորի ուսումնասիրություն, նոյեմբերի 27-ից դեկտեմբերի 2-ը ՀԱԷԿ հարթակում կազմակերպվել են կատարված աշխատանքների վերաբերյալ մասնավոր հաշվետվությունների քննարկման և համաձայնեցման մասին սեմինարներ։ Սեմինարներն անցկացվել են մշակողների` «Ռուսատոմ սերվիս» ԲԸ-ի և տեխնիկական ղեկավար «Ատոմտեխէներգո» ԲԸ-ի ներկայացուցիչների մասնակցությամբ։ Արդեն կատարված աշխատանքների արդյունքում հաստատվել են 15 մասնավոր հաշվետվություններ և ստորագրվել ընդունման-հանձնման համապատասխան ակտեր։

Ерванд Захарян - Sputnik Արմենիա
Նախարար. Հայաստանն առաջիկայում չի պատրաստվում նոր ԱԷԿ կառուցել
Մշակված և հաստատված հաշվետվությունները հիմք են Ընդհանրացված հաշվետվություն նախապատրաստելու և ՀԱԷԿ շահագործման լրացուցիչ ժամկետի վերաբերյալ ծրագիր պատրաստելու համար, որոնք, իրենց հերթին, Համալիր հետազոտության առանցքային փաստաթղթերն են։

Ինչպես պնդում է փորձագետը, փաստաթղթերի հենց այդ փաթեթը պետք է ներկայացվի ՄԱԳԱՏԷ` Մեծամորի ատոմակայանի երկրորդ բլոկի շահագործման երկարացման վերաբերյալ այդ միջազգային կազմակերպության վերջնական թույլտվությունը ստանալու համար։

Հայաստանում գործում է տարածաշրջանում ռուսական առաջին սերնդի ВВЭР-440 ռեակտորով աշխատող միակ ատոմային էլեկտրակայանը, որը գտնվում է Մեծամոր քաղաքի մոտ։

Ներկա պահին աշխատում է միայն 407,5 ՄՎտ հզորությամբ երկրորդ բլոկը։ Փորձագետների գնահատականների համաձայն` ԱԷԿ-ը կարող է գործել մինչև 2016թ.-ը, սակայն Եվրամիությունը պնդում է, որ ԱԷԿ-ի աշխատանքը պետք է դադարեցնել։

 

 

Լրահոս
0