00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Նախարար. Հայաստանն առաջիկայում չի պատրաստվում նոր ԱԷԿ կառուցել

© PhotoЕрванд Захарян
Ерванд Захарян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Եթե երկարացնելու հնարավորություն լինի, մենք կանենք դա, այդ ուղղությամբ արդեն հետազոտություններ են անցկացվում։ Նոր ԱԷԿ–ի կառուցումը բավականին աշխատատար և թանկ աշխատանք է, ասել է հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը

ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի — Sputnik. Առաջիկայում Հայաստանում նոր ԱԷԿ–ի կառուցման աշխատանքներ չեն ծրագրվում, չորեքշաբթի ասաց Հայաստանի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը։

«Կառավարությունը մտադիր է ներկայիս ԱԷԿ–ի շահագործման երկարացման տասնամյա ժամկետի ավարտից հետո այն երկարացնել ևս մի քանի տարով»,– ասել է Զախարյանը լրագրողներին։

Հայկական ԱԷԿ–ը տեղակայված է Մեծամոր քաղաքի մոտ (Երևանից մոտ 30 կմ դեպի հարավ)։ ԱԷԿ–ը կառուցվել է 1980թ.–ին, ատոմակայանի աշխատանքը դադարեցվել է 1989թ.–ի մարտին` 1988թ.–ի դեկտեմբերին տեղի ունեցած Սպիտակի երկրաշարժից հետո, որի հետևանքով 25 հազար մարդ զոհվեց։ ԱԷԿ–ը կրկին գործարկվել է 1995թ.–ի նոյեմբերին` հանրապետությունում առկա էներգետիկ ճգնաժամի պատճառով։ Ներկա պահին գործում է կայանի միայն երկրորդ բլոկը՝ 407,5 ՄՎտ հզորությամբ:

Հայաստանի կառավարությունը 2014 թվականի մարտին որոշում է ընդունել ԱԷԿ–ի երկրորդ էներգաբլոկի ժամկետների երկարացման վերաբերյալ նոր միջուկային էներգաբլոկի կառուցման ձգձգման պատճառով։ «Ռոսատոմը» հայ փորձագետների հետ համատեղ պայմանավորվել են աշխատել ԱԷԿ–ի շահագործման ժամկետի` ևս տասը տարով` մինչև 2026 թվականը երկարացնելու նախագծի շուրջ։ Ծրագրվում է, որ այդ աշխատանքները կսկսվեն 2017 թվականի գարնանը և կշարունակվեն մոտ մեկուկես տարի։ Երևանը միաժամանակ պայմանավորվել է Մոսկվայի հետ այդ նպատակներով 300 միլիոն դոլար հատկացնելու մասին։

Глава госкорпорации Росатом Сергей Кириенко - Sputnik Արմենիա
Հայաստանն ու Ռուսաստանը խորացնում են համագործակցությունը ատոմային էներգետիկայի ոլորտում
«Եթե հնարավորություն լինի երկարացնելու, ապա կանենք դա, այդ ուղղությամբ արդեն հետազոտություններ են անցկացվում։ Նոր ԱԷԿ–ի կառուցումը բավականին աշխատատար և թանկ աշխատանք է»,– ասել է Զախարյանը։

Նա միաժամանակ նշել է, որ նոր ԱԷԿ–ի շինարարությունը կնշանակի, որ էլեկտրաէներգիան մի քանի անգամ կթանկանա, քանի որ մեծ ներդրումներ կպահանջվեն, և պետությունը պետք է գումարների վերադարձ ապահովի։

Նախարարը նշեց, որ Հայաստանի և ՌԴ–ի միջև նախնական պայմանավորվածություն կա` 1000 ՄՎտ հզորության նոր ԱԷԿ կառուցելու մասին։ Սակայն այժմ հայտնի է, որ Հայաստանի համար ավելի շահավետ է միջին հզորության ԱԷԿ ունենալը։

«Նոր ԱԷԿ–ի հզորությունը հնարավոր կլինի սահմանափակել 500-600 ՄՎտ–ով։ Այդ հարցի ուսումնասիրության համար դեռ ժամանակ կա»,– ասել է նա։

Զախարյանը նշել է նաև, որ մշակվել է Հայաստանի էներգետիկայի ոլորտի զարգացման ռազմավարություն մինչև 2036 թվականը, որում ներառված է նաև 200 ՄՎտ հզորության հողմակայանների և 20-205 ՄՎտ ՀԷԿ–երի կառուցումը։

Գոսատոմնադզորի տվյալով,` 1000 ՄՎտ հզորության նոր բլոկի կառուցման արժեքը կարող է 5-7 միլիարդ դոլար կազմել ։ ՌԴ–ն և Հայաստանը մտադիր են գործակցել նաև նոր էներգաբլոկի շինարարության ոլորտում, 2010 թվականի օգոստոսի 20–ին համապատասխան միջկառավարական համաձայնագիր են ստորագրել։ «Ռոսատոմի» ղեկավար Սերգեյ Կիրիենկոն հայտարարել է, որ Ռուսաստանը կարող է ապահովել նախագծի ֆինանսավորման ծավալի 50 տոկոսը։

Լրահոս
0