00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայերը Երևանից մի կտոր են վերցրել ու տարել Լիբանան

© AFP 2024 / JOSEPH EID / AFPУлица ливанского города Бурдж Амуд или "Маленькая Армения" как ее часто называют
Улица ливанского города Бурдж Амуд или Маленькая Армения как ее часто называют - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Լիբանանահայությունը հայկական ամենաավանդական համայնքներից է: Այնտեղ գործում է 26 հայկական դպրոց, մարզամշակութային օջախներ ու բարեգործական կառույցներ: Լրագրող Ավետիս Գիդանյանը ներկայացնում է հայերի կյանքը Մերձավոր Արևելքի երկրներից մեկում՝ Լիբանանում:

Գոհար Սարգսյան, Sputnik.

Բեյրութի կոլորիտային ու ամենատաքուկ թաղամասը Բուրջ Համուդն է։ Ավետիս Գիդանյանն այդ թաղամասն անվանում է «Փոքրիկ Երևան», որովհետև բնակեցված է հայերով և ունի հայկական համուհոտ։ Այստեղ խանութներն ու առհասարակ բոլոր հաստատությունները ոչ միայն հայկական անվանումներ ունեն, այլև հայատառ են։ Գիդանյանը սիրում է քայլել Բուրջ Համուդով` իրեն զգալով Հայաստանի սրտում։

© AshnagԱվետիս Գիդանյան
Аведис Гиданян - Sputnik Արմենիա
Ավետիս Գիդանյան

«Մտնում ես Բուրջ Համուդ ու տեսնում իրար հետ հայերենով շփվող մարդկանց. մյուս կողմից ձայնասփյուռից հնչում է հայերեն ձայնը, եկեղեցու արարողությունը նույնպես մեր մայրենի լեզվով է: Մի այլ կողմում էլ դպրոցից դուրս են գալիս հայ աշակերտները»,- պատմում է Լիբանանում ծնված ու մեծացած Ավետիս Գիդանյանը:

Լիբանանյան համայնքն առավել խտացել է Հայոց ցեղասպանությունից հետո: Մազապուրծ հայերը շենացրել են երկիրը: Լիբանանահայերը մեծ ավանդ ունեն այդ երկրի զարգացման գործում, դրա համար էլ արժանացել են լիբանանցիների ու տեղական իշխանության հավանությանը:

«Երկրի ղեկավարությունը համայնքային քաղաքականություն ունի, այսինքն՝ ազգային փոքրամասնություններն ունեն իրենց իրավունքները: Դրանցից օգտվում է նաև հայությունը: Այս երկրում որևէ սահմանափակում չկա, խնդիրներ չկան, հայկական դպրոցները հստակ կրթական ծրագիր ունեն, մշակութային, սպորտային միությունները, եկեղեցին գործում են առանց խոչընդոտի»,- պատմեց լիբանանահայը:

© AFP 2024 / JOSEPH EID / AFP Բեյրութի հայկական թաղամասը
Армянские мальчики играют на улицах ливанского города Бурдж Амуда или Маленькой Армении как ее часто называют - Sputnik Արմենիա
Բեյրութի հայկական թաղամասը

Այսօր Լիբանանի էկոնոմիկայի և ջրի նախարարը հայ է՝ Արթուր Նազարյանը, խորհրդարանում կա հայերին պատկանող 6 պատգամավորական մանդատ:

«Լիբանանի քաղաքացիական պատերազմից հետո՝ 90-ականներին վեհաժողով եղավ: Այլ հարցերից զատ որոշվեց, որ հայկական համայնքը Լիբանանի 7 կարևորագույն համայնքներից մեկն է: Դա նշանակում էր, որ պետք է մեր ներկայացուցիչն ունենայինք խորհրդարանում ու կառավարությունում»,-ասաց Ավետիս Գիդանյանը:

Մեր զրուցակիցը պատմեց, որ իրենք ամեն ինչ անում են ինքնությունն ու ինքնուրույնությունը պահպանելու համար, միաժամանակ չհերքեց, որ իրենց իրավունքները սահմանափակելու դրսևորումներ էլ են լինում:

«Մեկ-մեկ փորձում են մեր իրավունքները փոքրացնել, նվազեցնել, խլել մեզնից: Քննադատում ենք, պայքարում: Այսօր մենք 90 տոկոսով կարողանում ենք պաշտպանել մեր իրավունքները»,-ասաց Գիդանյանը:

Ավետիս Գիդանյանը հայ համայնքի ամբողջականության պահպանման հարցում խնդիրներ է տեսնում, որոնք կապված են ուծացման հետ։ Եթե ժամանակին Լիբանանում հայը հայի հետ էր ամուսնանում, ապա այսօր իրավիճակը փոխվել է։ Գիդանյանը հայ երիտասարդներին իր օրինակով է ցույց տվել, որ հայազգի օրիորդից «լավը չկա»։

«Նրանք ավելի փայլուն են, բայց միևնույն ժամանակ նաև՝ վտանգավոր, որովհետև հակված են խառնվելու լիբանանյան շրջանակի հետ: Այսօր կան հայ երիտասարդներ, որոնք ամուսնանում են լիբանանցի օրիորդների հետ և հակառակը: Այդ պատճառով կա մի որոշ խավ, որը հայերենին չի տիրապետում, տներ, ընտանիքներ, որտեղ հայերեն չեն կարողանում խոսել, դպրոցական տարիքի աշակերտներ, ովքեր հայկական դպրոցներ չեն հաճախում։ Ստացվում է, որ միայն անունով են հայ»:

Լիբանանը Մերձավոր Արևելքի միակ երկիրն է, որը պաշտոնապես ճանաչել է հայոց ցեղասպանությունը: Գիդանյանը հպարտությամբ խոսեց այն մասին, որ այս երկրում քրիստոնեական Սուրբ ծնունդը համարվում է ոչ աշխատանքային օր և ընդգրկված է պետական տոների ցանկում: Իսկ դպրոցներում հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին՝ ապրիլի 24-ը ոչ ուսումնական օր էր հայտարարվել։

Լիբանանահայ համայնքը մինչև 1970-ական թվականների կեսերը մոտ 250-300 հազար էր: Քաղաքացիական երկարատև պատերազմի ու դրա հետևանքով առաջացած անապահովության ու տնտեսական տևական ճգնաժամերի հետևանքով այդ թիվը կրճատվել է` հասնելով շուրջ 140-150 հազարի:

© AFP 2024 / JOSEPH EID / AFP Բեյրութի հայկական թաղամասը
Армянин, житель ливанского города Бурдж Амуд (Маленькая Армения, как ее часто называют) у своей лавки  - Sputnik Արմենիա
Բեյրութի հայկական թաղամասը

 

Լրահոս
0