ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի — Sputnik. Ողջ գիշերվա ընթացքում մայրաքաղաքի բարձրադիր վարչական շրջաններում, որտեղ փողոցների` մերկասառույցով պատվելու հնարավոր վտանգն ավելի մեծ է եղել, «Սանիթեք» ընկերությունն ու վարչական շրջանների կոմունալ ծառայությունները շարունակել են ճանապարհների աղ ու ավազով մշակման և երկրորդական փողոցների ու բակերի ձնամաքրման աշխատանքները:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը հայտնում է, որ առավոտյան ժամերին փակ փողոցներ մայրաքաղաքում չեն եղել: Աշխատանքները շարունակվում են: