ԵՐԵՎԱՆ, 8 փետրվարի — Sputnik. Հայկական պարային Թինա Կարապետյան և Սիմոն Սենեկալ զույգը կմասնակցի Գերմանիայում կայանալիք «Bavarian open» միջազգային մրցաշարին, հայտնում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի մամուլի ծառայությունը։
«Bavarian Open»-ը կմեկնարկի փետրվարի 17-ին և կավարտվի 21-ին: Բացի Հայաստանը ներկայացնող զույգից, մրցույթին կմասնակցի ևս 17 զույգ:
Հայ գեղասահորդները վերջերս են վերադարձել Եվրոպայի առաջնությունից, որտեղ զբաղեցրել են 18-րդ հորիզոնականը:
Կանադահայ Թինա Կարապետյանը Հայաստանի դրոշի ներքո ելույթ է ունենում 2014 թվականից։ Նա հուսով է մասնակցել 2018 թվականին Հարավային Կորեայում անցկացվելիք Ձմեռային օլիմպիադային։