00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սառույց և կրակ. կանադացի գեղասահորդուհին՝ Հայաստանի դրոշի ներքո

© Photo : Robin RitossФигуристы Тина Карапетян и Симон Пру-Сенекал
Фигуристы Тина Карапетян и Симон Пру-Сенекал - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Թինա Կարապետյան-Սիմոն Սենեկալ գեղասահորդների հայկական պարային զույգը կատարելագործվում է: Գեղասահորդուհին Sputnik Արմենիային տված հարցազրույցում պատմել է գործընկերոջ և իր երազանքի մասին

Անի Լիպարիտյան, Sputnik

 

Հեռանկարային, երիտասարդ և գեղեցկուհի Թինա Կարապետյանը Զագրեբում անցկացված գեղասահքի միջազգային մրցաշարում իր զուգընկեր Սիմոն Պրու-Սենեկալի հետ երրորդ տեղն է զբաղեցրել ՝ ըստ արժանվույն ներկայացնելով Հայաստանը:

Մարզուհին Sputnik Արմենիային տված բացառիկ հարցազրույցում պատմում է, թե ինչպես է ապրելում ու մարզվում Կանադայում և միաժամանակ հայրենի երկիրը ներկայացնում տարբեր մրցումներում և առաջնություններում:

Գեղասահորդների ձեռքբերումները

Թինայի և նրա գործընկերոջ վերջին նվաճումն ապացուցում է՝ կարևոր չէ՝ որ երկրում ես ապրում և մարզվում, կարևորը նպատակն է ու ցանկությունը:

«Ես գեղասահքով սկսել եմ զբաղվել 5 տարեկանից: Մինչև 14 տարեկան միայնակ էի ներկայանում, հետո մեկ տարի՝ սինխրոն, և երկու տարի՝ Ալեքսանդր Լալիբերտեի հետ»,- պատմեց գեղասահորդուհին:

2015թ.-ին նա փոխել է զուգընկերոջը և արդեն կես տարի է՝ ելույթ է ունենում 23-ամյա Սիմոն Սենեկալի հետ:

© Facebook/Robin RitossԹինա Կարապետյան ու Սիմոն Սենեկալը
Фигуристы Тина Карапетян и Симон Пру-Сенекал - Sputnik Արմենիա
Թինա Կարապետյան ու Սիմոն Սենեկալը

«Միասին ելույթ ենք ունեցել ԱՄՆ-ում: Քվեբեկում, Ժորժ-Էթյենի մրցումներում զբաղեցրել ենք երրորդ տեղը: Մեր վերջին ձեռքբերումը Զագրեբի միջազգային մրցաշարն էր և նվաճած երրորդ տեղը: Մենք Սիմոնի հետ շատ գոհ էինք Զագրեբի ելույթի արդյունքից, քանի որ առաջին տեղը զբաղեցրած զույգը միասին մարզվում է արդեն 6 տարի, իսկ մենք՝ ընդամենը վեց ամիս»,- պատմեց Թինան:

Այլազգի Սիմոնը՝ Հայաստանի դրոշի ներքո

Նրա զուգընկերը հայ չէ, բայց ամենահետաքրքիրն այն է, որ Կարապետյան-Սենեկալ զույգին մամուլը ներկայացնում է որպես «հայ գեղասահորդների»:

Թինան խոստովանում է՝ ինքն ու պարընկերը շատ հպարտ են, որ ներկայացնում են Հայաստանը, թեև իրականում Սիմոնը հայ չէ:

«Դրա համար շնորհակալ ենք մեր մարզիչներին և մեր օգնական Մելանյա Ստեփանյանին»,- ասաց մարզուհին:

Գեղասահորդները չափազանց ուշադիր են վերաբերվում մարզումներին և փորձերին: Շաբաթական հինգ անգամ, օրական 3-4 ժամ անցկացնում են սառույցի վրա: Ուժային և ճկունության վարժանքները կատարվում են առանձին գրաֆիկով, և արդյունքն ակնհայտ է:

Պատասխանելով Sputnik Արմենիա պորտալի այն հարցին, թե կցանկանա՞ր մարզվել հայրենիքում, եթե Հայաստանում նման հնարավորություններ լինեին, ինչպես Կանադայում, Թինան պատասխանեց. «Անկասկած: Ես անձնամբ շատ հպարտ եմ, որ ներկայացնում եմ Հայաստանը: Կարևոր չէ, թե որտեղ ենք մարզվում: Երկիրը ներկայացնելն ամենամեծ պատիվն է»:

Սեր Հայաստանի նկատմամբ

Կանադայում ծնված գեղասահորդուհին Հայաստանում է եղել այս տարվա օգոստոսին: Խոստովանում է, որ հիացել ու հուզվել է, քանի որ առաջին անգամ էր տեսնում հայրենիքը:

Բայց Թինան առայժմ չի որոշել, թե որտեղ են մեծանալու իր երեխաները, քանի որ նրա խոսքով՝ դեռ շատ երիտասարդ է:

«Ես սովորում եմ քոլեջում, ինձ և քույրերիս ընտանիքս է օգնում: Օրերս հագեցած են մարզումներով ու դասերով… Ուստի եթե ազատ ժամանակ եմ ունենում, ապա փորձում եմ այն անցկացնել ընտանիքիս, հատկապես քույրերիս հետ»,- խոստովանեց Թինան:

Եվ իհարկե, ինչպես ցանկացած մարզիկ, այնպես էլ Sputnik Արմենիայի զրուցակիցը երազում է մասնակցել օլիմպիադային:

Թինան հայազգի առաջին մարզիկը չէ, ով ապրելով այլ երկրում՝ հանդես է գալիս Հայաստանի դրոշի ներքո: Մի քանի տարի առաջ հայկական դրոշը ներկայացրեց Վազգեն Ազրոյան-Անաստասիա Գրեբյոնկինա զույգը: Վերջին շրջանում Հայաստանում գեղասահքին հատուկ ուշադրություն է դարձվում: Օրեր առաջ Երևանում բացվեց Իրինա Ռոդնինայի անվան գեղասահքի մարզադպրոցը:

© Photo : Robin RitossԹինա Կարապետյան ու Սիմոն Սենեկալը
Фигуристы Тина Карапетян и Симон Пру-Сенекал - Sputnik Արմենիա
Թինա Կարապետյան ու Սիմոն Սենեկալը
Լրահոս
0