ԵՐԵՎԱՆ, 7 փետրվարի — Sputnik. Փետրվարի 8-9-ը ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով Շվեդիայի Թագավորության արտաքին գործերի նախարար Մարգոտ Վալստրյոմը պաշտոնական այց կկատարի Հայաստան, տեղեկացնում է ՀՀ ԱԳ նախարարության լրատվական ծառայությունը։
Փետրվարի 9-ին կկայանան Հայաստանի և Շվեդիայի արտգործնախարարների բանակցությունները և համատեղ ասուլիսը: