ԵՐԵՎԱՆ, 8 փետրվարի- Sputnik. ՀՀ ոստիկանության պետի նախկին տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Հովհաննես Հունանյանի դստեր` Լիա Հունանյանի ավտոմեքենան փետրվարի 7-ի գիշերը բախվել է պատնեշին ու գլխիվայր շրջվել։
Sputnik Արմենիայի թղթակիցն ականատես է դարձել, թե ինչպես է Լիա Հունանյանի ավտոմեքենան բախվել երկաթե պատնեշին, շրջվել է և ընկել երկու մետր բարձրությունից` փակելով Կիևյան փողոցի մի հատվածը։
Ավտոմեքենայի վարորդն, ամենայն հավանականությամբ, լուրջ վնասվածքներ չի ստացել։ Երբ դեպքի վայր ժամանած բուժաշխատողները փորձել են զննել Լիա Հունանյանին, պարզվել է, որ դա չափազանց բարդ աշխատանք է, քանի որ ակնհայտ ոչ սթափ վիճակում գտնվող Լիա Հունանյանը թույլ չի տվել, որ որևէ մեկը մոտենա իրեն և հայհոյանքներ է ուղղել փրկարարների ու ոստիկանների հասցեին։ Ոստիկանության աշխատակիցները դժվարությամբ են կարողացել նրան հասցնել ոստիկանական մեքենայի մոտ, որպեսզի տեղափոխեն ոստիկանության բաժանմունք։
Լիա Հունանյանի մեքենայից դուրս ընկած օղու շիշը
Լիա Հունանյանի մեքենայից դուրս ընկած օղու շիշը