00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Հրայր Կամենդատյան
Աղբահանության դրույքաչափերի փոփոխության որևէ հիմնավորում չկա. Հրայր Կամենդատյան
09:06
7 ր
Անդրանիկ Հարությունով
Եկամտահարկից օգտվելու համար պետք է պայմանագիրը կնքված լինի, վարկը`տրամադրված. Հարությունով
09:14
8 ր
Ուղիղ եթեր
09:23
7 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Վահե Հովհաննիսյան
Ֆիննախը 2025-ին եկամտահարկը հարկելու ուղղությամբ քայլեր չի ձեռնարկի․ Վահե Հովհաննիսյան
13:07
3 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Վահե Հովհաննիսյան
Քննարկում ենք զենքի համար տրված գումարը պարտքի փոխարեն հաշվանցելու հարցը․ Վահե Հովհաննիսյան
14:07
2 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գենադի Օնիշչենկո
«Հարձակումը աղամանների վրա»կոնտեքստից դուրս է ու չափազանցված․ Գենադի Օնիշչենկո
17:28
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
8 ր
Աբովյան time
On air
18:20
38 ր
Մարիա Զախարովա
ԵԱՀԿ ՄԽ-ը կորցրել է իր արդիականությունը․ Մարիա Զախարովա
19:06
1 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Աղասի Թավադյան
Աշխատաժամանակի կրճատումը նախընտրական պոպուլիզմ է. Աղասի Թավադյան
09:06
4 ր
Հարություն Իսահակյան
Ինքնագլորով երթևեկելու կանոնները խախտողները կտուգանվեն. Հարություն Իսահակյան
09:11
8 ր
Ժաննա Վարդանյան
WhatsApp-ը և Google Play-ն արգելքից հանելու պատճառը Իրանում ներքին դժգոհությունը մեղմելն է. Ժաննա Վարդանյան
09:19
6 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կոչու՞մն է, որ պիտի գեղեցկացնի Գյումրին

© Sputnik / Олег Иванов / Անցնել մեդիապահոցСтаринный фиакр на улице города. Ленинакан
Старинный фиакр на улице города. Ленинакан - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Պատասխանատուները վստահ են՝ «Երիտասարդական մայրաքաղաք» կոչումը ակտիվություն կբերի Գյումրիին, իսկ հասարակ գյումրեցին զարմանում է՝ «քաղաքում ընչի երիտասարդ մնացե՞լ է»

ԵՐԵՎԱՆ, 8 փետրվարի, Sputnik- Արմենուհի Մխոյան. Արհեստի, արվեստի ու հումորի քաղաք Գյումրին այս տարի ավելացրեց իր կոչումների թիվը. 2015թ-ին ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից հայտարարված մրցույթում 2016 թվականի «Երիտասարդական մայրաքաղաք» հռչակվեց Գյումրին:

Ասում են` Գյումրին Ծաղկաձորից առաջ է անցել ներկայացված ծրագրերի շնորհիվ: Նախորդ տարվա երիտասարդական մայրաքաղաք Ստեփանավանից արդեն բերվել է երիտասարդական մայրաքաղաքի բանալին, պատրաստ է «Երիտասարդական մայրաքաղաքի» խորհրդանիշը՝ առագաստանավի ու թռչնի համապատկերը, որպես ազատության ու ընթացքի խորհրդանիշ: Առաջիկայում հատուկ ժյուրին կընտրի նաև ձոներգը:

Մինչ ծրագրին ներգրավված երիտասարդական կազմակերպություններն ու քաղաքային իշխանությունները կորոշեն՝ երբ ու ինչ ձևաչափով տեղի կունենա միջոցառումների պաշտոնական բացումը, հասարակ գյումրեցին մտածում է. «Քաղաքում ընչի՞ երիտասարդ մնացել է, համ էլ Գյումրիին կոչում պետք չէ, ինքն իրանից կոչում է՝ մե բանմ էլ ավելին»:

Գյումրու քաղաքապետարանի մշակույթի և երիտասարդության հարցերով բաժնի պետ Արտուշ Մկրտչյանն էլ վստահ է, որ սա մեծ ակտիվություն կբերի քաղաքին:

«Ծրագրերը բազում են ու բազմազան: Հաստատված են երեք համահայտատուների ծրագրերը՝ հանրապետական, մարզային և քաղաքային բաղադրիչներով՝ «Գունավորենք մեր քաղաքը», «Պարենք միասին» և «Ուսանաղական շաբաթ»: Այս ծրագրերը շատ ռեալ են: Տարվա ընթացքում ինչ երիտասարդակա ծրագրեր լինեն, ՀՀ սպորտի ու երիտասարդության նախարարությունը կուղղորդի Գյումրի, բայց այս պահին չեմ կարող ասել՝ դրանք ինչ ծրագրեր են: Սա երիտասարդական ակտիվություն կբերի»,- նշեց Արտուշ Մկրտչյանը:

Ծրագրերը 100 տոկոսով հաստատվել են, բայց ֆինանսական հատկացումները դեռ չկան:

«Ֆինանսական հատկացումները դեռ չեն փոխանցվել: Ֆինանսները փոխանցվելու են հասարակական կազմակերպություններին՝ 300 հազար դրամ քաղաքային ծրագրերի, 500 հազար դրամ մարզային ծրագրերի և 700 հազար դրամ հանրապետական նշանակության ծրագրերի համար»,- նշեց Արտուշ Մկրտչյանը:

2013 թվականին էլ Գյումրին ԱՊՀ մշակութային մայրաքաղաք էր. բազում հյուրեր ունեցավ, հարյուրավոր մշակութային ծրագրեր իրականացվեցին, բայց գյումրեցին չստացավ մնայուն արժեք: Գյումրեցիներն ասում են՝ երբ խորհրդային տարիներին քաղաքը «Կարմիր դրոշակակիր» դարձավ, օգուտն ավելի մեծ էր:

«Ճիշտ է` ոչ մի շենք շինություն չկառուցվեց, բայց նվիրատվություններ եղան՝ տարբեր երաժշտական գործիքների տեսքով, բացի դրանից մեծ ակտիվություն եղավ՝ գյումրեցին տեսավ Կոգանի պես ջութակահարին: Երիտասարդական կյանքն ակտիվացավ: Մշակույթի պահանջներից ելնելով՝ քաղաքապետարանն ինքը սկսեց շենք-շինություններ ձեռք բերել: Իշխանությունները սկսեցին առավել քան ուշադրություն դարձնել մշակույթի հարցերին: Գյումրին կարծես թե նոր կարգավիճակ է ձեռք բերում հասարակության մեջ: Հիմա էլ՝ այս պարագայում: Երիտասարդներն ունեն շատ խնդիր, բայց շատ ակտիվ են, դրա համար էլ սա շատ կարևոր է: Գուցե մնայուն արժեք չի տա, բայց երիտասարդը կհասկանա իր արժեքն ու կփորձի իր տեղը գտնել այս կյանքում»,- վստահ է Արտուշ Մկրտչյանը:

 

 

Լրահոս
0