ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի- Sputnik. Չելյաբինսկի դատարաններից մեկի որոշմամբ` բալոբան բազեները, որոնց փորձել են մաքսանենգ ճանապարհով բերել Հայաստան, ազատ կարձակվեն, հաղորդում է altapress.ru-ն։
Մաքսանենգերը երեք բալոբաններին ցանկացել են Հայաստան բերել դեռ 2014թ.-ին, սակայն ձերբակալվել են Չելյաբինսկի օդանավակայանի մաքսակետում։ Հազվագյուտ թռչուններին ստիպել են կուլ տալ տրանկվիլիզատորներ, նրանց պահել են անցքերով արկղի մեջ, թռչունների թևերը և ոտքերը փաթաթված են եղել կտորով և կպչուն ժապավենով։ Նրանց պահել են Հայաստան թռչող ուղևորներից մեկի սպորտային պայուսակում։
Թռչուններին Անդրկովկասից պետք է տեղափոխեին Արաբական Էմիրություններ, որտեղ մինչև հիմա շատ տարածաված է բազեի որսը և գործում է գիշատիչ թռչունների «սև շուկա»։
Չելյաբինսկի տրանսպորտային դատախազությունը հանդես է եկել բազներին բնության մեջ բաց թողնելու նախաձեռնությամբ, դատարանն աջակցել է այդ որոշմանը։
«Մաքսատան աշխատակիցները Բալանդինո օդանավակայանում ձերբակալել են մաքսանենգների։ Թռչուններին տեղափոխել են Եկատերինբուրգ։ Հիմա նրանց վիճակը բավարար է, և Ռոսպրիրոդնադզորի հսկողության տակ ազատ կարձակվեն։ Սա հազվագյուտ թռչուն է` գրանցված Կարմիր գրքում, այն պետք է բեղմնավորվի և զարգանա»,- մեջբերում է altapress.ru-ն Չելյաբինսկի տրանսպորտային դատախազ Ալեքսեյ Պունիգովի խոսքերը։
Մերձավոր Արևելքի սև շուկայում թռչունների արժեքը կարող է հասնել 600 հազար դոլարի։ Այդ ընթացքում բազեները գտնվել են Չելյաբինսկի անասնաբույժ Կարեն Դալլաքյանի հսկողության տակ։