ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի — Sputnik. Փետրվարի 3-ին Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար, հայտնում է ՀՀ ՏԿԱԻՆ-ը` հղում անելով Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվությանը։
Հայաստանի տարածքում ժամը 09։00-ի դրությամբ ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Փակ են Արագածոտնի մարզի Մաստարա, Զովասար,Գառնահովիտ գյուղական համայնքներ տանող, Լոռու մարզի Տաշիր-Պրիվոլնոյե, Ստեփանավան-Արմանիս-Ուրասար-Կաթնաղբյուր ավտոճանապարհները, ինչպես նաև Լուսաղբյուր, Խնկոյան, Հարթագյուղ, Մեծ Պարնի, Սարալանջ գյուղական համայնքներ տանող ավտոճանապարհները:
Դժվարանցանելի են Վարդենյաց լեռնանցքը, Սոթք-Քարվաճառ, Արագածոտնի մարզի Նիգավան, Քուչակ-Եղիպատրուշ ավտոճանապարհները:
Վարդենյաց լեռնանցքում առկա է մերկասառույց:
Սյունիքի մարզի Քաջարան քաղաքում տեղում է ձյուն:
ՃՇՇ աշխատակիցներն իրականացնում են ճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ:
ՀՀ ՏԿԱԻ նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս վերոնշյալ ճանապարհահատվածներով երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում` ձմեռային անվադողերով: