00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Քարեր մի շպրտեք դիվանագետների վրա

© PAN Photo / Անցնել մեդիապահոցМинистр иностранных дел Армении Эдвард Налбандян
Министр иностранных дел Армении Эдвард Налбандян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանի ԱԳ նախարարի տրամադրությունն ակնհայտորեն բարձր էր։ Գրեթե երկու ժամ տևած մամուլի ասուլիսը ժամանակ առ ժամանակ ընդհատվում էր լրագրողների ծիծաղով` ի պատասխան Նալբանդյանի հերթական կատակի

Դավիթ Գալստյան, Sputnik.

Հայաստանի ԱԳ ամենամյա մամուլի ասուլիսը նվիրված էր 2015 թվականի արդյունքների ամփոփմանը, սակայն չանցավ առանց հունվարյան իրադարձությունների հիշատակման։ Այս անգամ հերթական հաշվետվությունը նախարարը համեմում էր կատակներով ու ասացվածքներով։

«Դիվանագետների վրա քարեր շպրտելն անբարոյական է»

Երկար ելույթից հետո ակնկալելով արտաքին քաղաքական գերատեսչության հասցեին հնչելիք քննադատությունները` Նալբանդյանը կտրուկ արտահայտվեց «չգիտես որտեղից հայտնված բազմաթիվ միջազգայնագետների ու փորձագետների մասին», որոնք քննադատում են ԱԳՆ գործունեությունը։

«Կարծում եմ, որ դիվանագետների, ինչպես և թշնամու առջև կանգնած զինվորների վրա քարեր շպրտելն անբարոյական է։ Դիվանագետները նույն զինվորներն են, սակայն արտաքին ոլորտում»,- ասաց Նալբանդյանը։

Նրա կարծիքով` հայ դիվանագետներն ու խորհրդարանականներն արել, անում են և անելու են ամեն ինչ (խոսքը ԵԽԽՎ զեկույցների մասին է), որպեսզի թույլ չտան այնպիսի քայլեր, որոնք կարող են վնասել ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին։

«Ֆրանսիական մի ասացվածք կա, որը մոտավորապես թարգմանվում է այսպես. «Գինին թան չէ, ամեն մարդու բան չէ»»,- ընդգծեց Նալբանդյանը։

Նախարարը հատկապես նշեց, որ դիվանագետները չեն պարծենում ամեն հարմար առիթով, ինչը միանգամայն բնական է։

«Քեզի նման, քեզի նման ո՞վ կա, Ադրբեջան»

Ադրբեջանի պահվածքի մասին հարցին ի պատասխան` Նալբանդյանը հիշեց երգի տողերը. Խոսքը, մասնավորապես, ԵԽԽՎ-ում մեծ աղմուկ բարձրացրած Ղարաբաղի մասին զեկույցների մասին էր։ Նախարարն այս անգամ իրեն շատ չզսպեց և այդ մասին շատ ուղիղ արտահայտվեց.

«Ադրբեջանն անում է ամեն ինչ, որպեսզի վնասի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին և այն ձևաչափին, որի շրջանակում ընթանում են բանակցությունները»,- ասաց Նալբանդյանը։

Պատճառն, ըստ նախարարի, այն է, որ նրանք չեն կարողանում իրենց միակողմանի մոտեցումը փաթաթել Մինսկի խմբի համանախագահներին և ԵԱՀԿ-ին։

«Ադրբեջանը փորձում է այրված սրտին մխիթարանք գտնել որոշակի ձևաչափերում, այդ թվում` ԵԱՀԿ-ում, բայց չհաջողվեց իրականացնել մտածածը»,- նշեց Նալբանդյանը։

Մինսկի խմբի, Ադրբեջանի դերի և բանակցություններում առաջընթացի բացակայության մասին ասուլիսի ժամանակ շատ խոսվեց։

Министр иностранных дел Армении Эдвард Налбандян - Sputnik Արմենիա
Նալբանդյան. Ադրբեջանը միտումնավոր վնասում է Մինսկի խմբի ձևաչափը
«ԵԱՀԿ համանախագահները, Հայաստանը և միջազգային համագործակցությունը մեծ ջանքեր են գործադրում ոչ թե բանակցություններում առաջընթացի, այլ նրա համար, որ Ադրբեջանը չսրի իրավիճակը սահմանին»,- ասաց Նալբանդյանը։

Նույն Ադրբեջանը, նախարարի խոսքով, չանսաց նաև համանախագահների կոչերին` չքննադատել իրենց աշխատանքը, քանի որ իրենք միջազգային մանդատ ունեն` տրված ԵԱՀԿ կողմից, որի կազմում նաև Ադրբեջան է։

Հայաստանին ուրախացնում է Իրանից պատժամիջոցների հանումը

Անհամեմատ ջերմորեն Նալբանդյանն արտահայտվեց բարեկամական Իրանի մասին, որի վրայից վերջերս հանվեին պատժամիջոցները։

Նրա խոսքով` դա երկրի համար մեծ հնարավորություններ է ստեղծում առևտրատնտեսական ոլորտում համագործակցության, տարբեր ծրագրերի իրագործման համար, որոնք սառեցվել էին։

Բարեկամական հարաբերությունների մասին իր ասածը հաստատելու համար նախարարը հիշեցրեց հայկական մշակույթի և հայ համայնքի նկատմամբ այդ երկրում առկա հոգատար վերաբերմունքը։

«Իրանն այն երկիրն է, որտեղ հարգանքով են վերաբերվում հայկական մշակույթին, ժառանգությանը։ Այնտեղ վերականգում են մեր հուշարձաններն ու եկեղեցիները, դրանք ներառում են ՅՈՒՆԵՍԿՕ-ի ժառանգության մեջ։ Իրանի հայկական համայնքը միշտ իրեն ապահով է զգացել, և դա փոխադարձ է։ Նման վերաբերմունք է դրսևորում նաև Հայաստանը»,- ասաց Նալբանդյանը։

Ինչ վերաբերում է Ղարաբաղյան հարցում Իրանի միջնորդության մասին առաջարկին, Նալբանդյանը նշեց, որ բանակցություններում առաջընթացի բացակայության պատճառը ոչ թե գործող ձևաչափի` ԵԱՀԿ Մինսկի խմբի ոչ արդյունավետ աշխատանքն է, այլ այն, որ Ադրբեջանը դրա համար քաղաքական կամք չունի։

Флаги Ирана и Армении - Sputnik Արմենիա
Իրանագետ. Իրանի ու Հայաստանի միջև սառեցված ծրագրերը կյանքի կկոչվեն
«Մենք գնահատում ենք Իրանի հավասարակշռված և կառուցողական դիրքորոշումն այս հարցում»,- ասաց Նալբանդյանը` ակնարկելով սակայն, որ ԵԱՀԿ ՄԽ-ն շարունակում է մնալ բանակցությունների միակ և անկրկնելի ձևաչափը։

Ամեն ինչի մասին մի քիչ

Նալբանդյանն իր խոսքում անդրադարձավ ԵՄ և ԵԱՀԿ հետ համագործակցությանը։ Նրա խոսքով` Հայաստանը բազմիցս ասել է, որ պատրաստ է առաջ ընթանալ Եվրամիության հետ համագործակցության ճանապարհով այն բոլոր որոտներում, որոնցով այդ կառույցը հետաքրքրված կլինի` իհարկե հաշվի առնելով իր ունեցած պարտավորություններն այլ միավորումներում։

Նա ընդգծեց, որ Հայաստանի մուտքը ԵԱՏՄ ռազմավարական որոշում է, որը չի խանգարում ակտիվորեն համագործակցել այլ երկրների հետ։

ՀԱՊԿ շրջանակում Հայաստանը, նախարարի խոսքով, կաշխատի ակտիվ և նախաձեռնող կերպով` կազմակերպության արդյունավետության բարձրացման համար։

Մնացած հարցերին ԱԳ նախարարը պատրաստ է պատասխանել մեկ շաբաթից։

«Մնացած հարցերը` մեկ շաբաթից»,- ամփոփելով ասուլիսն` ասաց ԱԳ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը, ինչից նախարարն անկեղծորեն զարմացավ. «Իսկ մեզ մոտ ի՞նչ կա մեկ շաբաթից»։

«Իսկ մենք հյուրեր ունենք»,- ասաց Բալայանը` լրագրողների ուրախ ծիծաղի ներքո։

 

 

 

Լրահոս
0