00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:32
8 ր
Ուղիղ եթեր
09:40
19 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
33 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:19
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:46
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Վրաստանի պաշտպանության նախարարին ցնցել են Հայոց ցեղասպանության թանգարանի ցուցանմուշները

© Photo : press office of the MoD of RAМинистр обороны Грузии Тинатин Хидашели
Министр обороны Грузии Тинатин Хидашели - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Վրաստանի պաշտպանության նախարարի հայաստանյան այցը եզրափակվեց ՀՀ ԱԺ ու Հայոց ցեղասպանության թանգարան կատարած այցով

ԵՐԵՎԱՆ, 2 փետրվարի — Sputnik, Լաուրա Սարգսյան. Հայոց ցեղասպանության թանգարան կատարած այցից հետո Վրաստանի պաշտպանության նախարարն ասես կորցրած լիներ խոսելու ունակությունը, նա միայն կարողացավ ասել` ես շատ վատ եմ զգում։

Նախարարը գրառում կատարեց Հայոց ցեղասպանության թանգարանի հուշամատյանում, այնուհետև պատվիրակությունն ուղևորվեց ՀՀ ազգային ժողով` խորհրդարանի խոսնակ Գալուստ Սահակյանի հետ հանդիպելու համար։

Բարձ մակարդակի հանդիպումներ

Հայաստան կատարած իր առաջին պաշտոնական այցի շրջանակում պաշտպանության նախարարը հանդիպել է երկրի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների հետ։

Խիդաշելին նշել է, որ տպավորիչ է եղել Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հետ հանդիպումը։ Նա նշել է, որ զգացել է բարյացակամության և աջակցության մթնոլորտը։ Գարեգին Բ-ն ասել է, որ աղոթելու է վրաց և հայ ժողովուրդների համար։

Նույն օրը տեղի է ունեցել Խիդաշելիի հանդիպումը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ, որի շրջանակում կողմերը տարածաշրջանային անվտանգության հարցեր են քննարկել։

Վրաստանի նախարարը երկրի ղեկավարին է ներկայացրել իր հայ գործընկերոջ հետ հանդիպման արդյունքներն ու երկկողմ համագործակցության ծրագրերը։

«Երկու երկրների պաշտպանության ոլորտում կան առաջնահերթ հարցեր, որոնք լուծման կարիք ունեն։ Հենց դա էլ քննարկել ենք նախագահի հետ զրույցի ժամանակ»,- հայտարարեց Խիդաշելին։

Министры обороны Армении и Грузии Сейран Оганян и Тинатин Хидашели подписали в понедельник договор о военном сотрудничестве на 2016 год - Sputnik Արմենիա
Հայ–վրացական համագործակցության նոր սահմանագիծը

Հայաստանի և Վրաստանի պաշտպանության նախարարությունները նախօրեին 2016թ.-ին ռազմական ոլորտում երկկողմ համագործակցության մասին պայմանագիր են ստորագրել։

Տարածաշրջանային խաղաղություն

Թինաթին Խիդաշելին Երևանում հայտարարել է, որ Վրաստանը պատրաստ է ակտիվ դեր խաղալ տարածաշրջանում խաղաղություն և կայունություն պահպանելու գործում։

«Վրաստանը շատ պարզ դիրքորոշում ունի. մենք ցանկանում ենք տարածաշրջանում կայունություն ապահովող երկիր լինել։ Այդ տեսանկյունից մենք պատրաստ ենք համագործակցել ցանկացած ձևաչափում և ուղղությամբ։ Ցանկացած ապակայունացում, լինի դա Լեռնային Ղարաբաղի հարցում, թե այլ ուղղություններով, նույնքան մասշտաբային խնդիր կլինի Վրաստանի համար, որքան այն երկրների համար, որոնք ընդգրկված են հակամարտության մեջ»,- նախարարի խոսքերը հաղորդել է Վրաստանի ՊՆ մամուլի ծառայությունը։

Բանակցությունների արդյունքում կողմերը պայմանավորվել են, որ ցանկացած հարց, որը կարող է ծագել, պետք է արագ լուծում ստանա անմիջական հաղորդակցության միջոցով։

Նույն օրը Վրաստանի պաշտպանության նախարարը հանդիպել է Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանի և ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանի հետ։

«Ես երկու շաբաթ առաջ եմ վերադարձել Աֆղանստանից, որտեղ հայ զինվորականների հետ հանդիպելու հնարավորություն եմ ունեցել։ Դա ցույց է տալիս, թե որքան արդյունավետ կարող է լինել համագործակցությունը, երբ երկրի նպատակը տարածաշրջանային անվտանգության պաշտպանությունն է»,- ասել է Խիդաշելին։

Ամփոփելով բարձրաստիճան անձանց հետ հանդիպումները` Վրաստանի ՊՆ ղեկավարը հույս հայտնեց, որ այցը նոր հնարավորություններ կստեղծի երկու երկրների միջև համագործակցությունը խորացնելու համար։

 

Լրահոս
0