ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի — Sputnik. Փետրվարի 1-ից իր աշխատանքն է սկսել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նոր կազմը՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նոր նախագահ, ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի ղեկավարությամբ:
Սարգսյանի թեկնածությունն այդ պաշտոնում հաստատվել էին ԵՏՄ երկրների նախագահները 2015թ.-ի դեկտեմբերին Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստում։ Մինչ այդ նա զբաղեցնում էր ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանի պաշտոնը։
Բարձրագույն եվրասիական տնտեսական խորհրդի որոշմամբ՝ միության անդամ յուրաքանչյուր պետություն այժմ խորհրդում երեք անդամների փոխարեն ներկայացված է երկու անդամով: Այդպիսով՝ խորհրդի կազմը փետրվարի 1-ից 10 հոգի է։
Բարձրագույն եվրասիական տնտեսական խորհրդի որոշմամբ հանձնաժողովում նոր պաշտոն է սահմանվել՝ ներքին շուկաների, տեղեկատվության, տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաների գծով խորհրդի անդամ (նախարար): Այդ պաշտոնը զբաղեցրել է Կարինե Մինասյանը:
ԵՏՄ-ի մասին պայմանագրի համաձայն` Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի պաշտոնավարման ժամկետը չորս տարի է։