ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի — Sputnik. Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսը չի հայտնվել «Ռայո Վալեկանոյի»՝ Պրիմերայի 22-րդ տուրի «Դեպորտիվոյի» դեմ հանդիպման հայտացուցակում, հայտնում է armsport.am-ը:
Օզբիլիսը մադրիդյան ակումբի կազմը համալրել է մի քանի օր առաջ: Հայ ֆուտբոլիստը «Բեշիքթաշից» տեղափոխվել է վարձավճարով:
«Կան մարդիկ, որոնք մեզ մոտ են եկել առանց մրցակցության։ Երբ նրանք անհրաժեշտ մարզավիճակ ունենան, մենք նրանց հնարավորություն կտանք։ Նրանք պետք է ապացուցեն»,- ակումբի գլխավոր մարզիչ Պակո Խեմեսի խոսքերը մեջբերում է ակումբի մամուլի ծառայությունը։
«Դեպորտիվո» — «Ռայո Վալեկանո» հանդիպումը կկայանա փետրվարի 1-ին: