Գելդերմալսեն քաղաքի բնակիչները դուրս են եկել փողոց և բողոքում են, որ իրենց քաղաքում փախստականների են բնակեցրել։ Դիտեք տեսանյութում, թե ինչպես է ընթացել ակցիան:
Ցուցարարները ձեռքին պաստառներ են` «Դուք այստեղ երբեք չեք հարմարվի», «Ո՛չ փախստականներին», «Ո՛չ փախստականների ընդունման կենտրոնին»։
Ինչպես հայտնում է Ruptly գործակալությունը, ցույցը խաղաղ է ընթացել։
ЕС Frontex մերձսահմանային գործակալության վերջին տվյալների համաձայն, անցյալ տարվա առաջին տասը ամսում ԵՄ է ժամանել շուրջ 1.2 մլն փախստական։ Եվրահանձնաժողովը հայտարարել է, որ ներկա միգրացիոն ճգնաժամն աշխարհում խոշորագույնն է Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր։