ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի — Sputnik. Գեղասահքի Եվրոպայի մեծահասակների առաջնությունը մեկնարկում է Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում:
Հայաստանի օլիմպիական կոմիտեի կայքում նշված է, որ Հայաստանն այս առաջնությունում կներկայացնեն գեղասահորդներ Սլավիկ Հայրապետյանը, Անաստասիա Գալուստյանը և Թինա Կարապետյան-Սիմոն Սենեկալ պարային զույգը:
Գեղասահքի Եվրոպայի առաջնությունը մեկնարկում է հունվարի 25-ին և կավարտվի հունվարի 31-ին: