ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի — Sputnik. Ճապոնիայի կենտրոնական, հարավային ու արևմտյան շրջաններում տեղացող առատ ձյան հետևանքով զոհված անձանց թիվը հասել է 9-ի։
Ջերմաստիճանի կտրուկ նվազումն ու առատ տեղումները սկսվել են շաբաթ օրը։ 1901 թվականից ի վեր առաջին անգամ ձյուն է տեղացել Ամամի-Օսիմա արևադարձային կղզում։
Տոկիոյում ջերմաստիճանը հասել է —2.6 աստիճանի, Օսակա և Հիրոսիմա քաղաքներում` —3.5 աստիճանի։ Ամենացածր ջերմաստիճանը գրանցվել է Սիմոկավա քաղաքում` —31.8 աստիճան։