ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի- Sputnik. Տիբեթի հոգևոր առաջնորդ Դալայ լամա XIV-ին տեղափոխել են ԱՄՆ-ի կլինիկաներից մեկը, հաղորդում է ABC News հեռուստաընկերությունը:
Բժիշկների խոսքով՝ շագանակագեղձի հիվանդությունը սովորական է նրա տարիքի տղամարդու համար, և սպասվում է, որ նա լիովին կապաքինվի, նշել է հեռուստաընկերությունը:
Դալայ լաման ավելի վաղ հայտնել էր, որ մեկնելու է ԱՄՆ բժշկական հետազոտություն անցնելու համար: Անցած տարվա սեպտեմբերին նա առողջական վիճակի պատճառով ստիպված էր եղել չեղյալ հայտարարել մի շարք պաշտոնական միջոցառումներ: Բժիշկները տիբեթյան առաջնորդին խորհուրդ են տվել մի քանի շաբաթ հանգստանալ ու բժշկական կանոնավոր հետազոտություն անցնել: