00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Վրաստանի օմբուդսմենի գրասենյակն առանց հայ մասնագետների է մնացել

© Sputnik / Бесик ПипияАхалцхе Самцхе-Дхавахети Джавахк Грузия
Ахалцхе Самцхе-Дхавахети Джавахк Грузия - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Արմեն Մարանգոզյանի ու Սեդա Մելքումյանի աշխատանքից դուրս գալու հիմնական պատճառը իրավաբանական կրթության բացակայությունն է

ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի — Sputnik. Վրաստանի Սամցխե-Ջավախեթիում մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակում վերակազմակերպչական աշխատանքների արդյունքում պաշտոնից ազատվել է գրասենյակի երկու աշխատակից՝ Արմեն Մարանգոզյանն ու Սեդա Մելքումյանը:

«Դեկտեմբերի 17-ին մեզ հայտնեցին, որ մեկ ամիս անց տարածաշրջանային դեպարտամենտում վերակազմակերպում է անցկացվելու, և այդ կապակցությամբ իրավաբաններ են անհրաժեշտ: Այդ ժամանակ էլ մրցույթ հայտարարվեց իրավաբանի թափուր պաշտոնի համար: Մեկ ամիս անց` արդեն հունվարի 17-ին, մեզ տեղեկացրին, որ մենք ազատվում ենք աշխատանքից», — Sputnik Արմենիա պորտալի թղթակցի հետ զրույցում հայտնեց Վրաստանի Սամցխե-Ջավախեթի շրջանի օմբուդսմենի աշխատակազմի նախկին ներկայացուցիչ Արմեն Մարանգոզյանը:

Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակում ներկա պահին վերակազմավորման աշխատանքներ են ընթանում. որոշ աշխատակիցներ կրճատվեցին, սակայն կան նաև նոր նշանակումներ:

«Քանի որ տարածաշրջանային գրասենյակը դարձել է տարածաշրջանային դեպարտամենտ, փոխվել են պահանջներն ու պայմանները: Գլխավոր պահանջը եղել է այն, որ գրասենյակի բոլոր աշխատակիցները պետք է իրավաբանական կրթություն ունենան», — Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Վրաստանի օմբուդսմենի տարածաշրջանային դեպարտամենտի ղեկավար Թեյմուրազ Քորիձեն: Ինչպես պարզաբանեց Քորիձեն, այսուհետ գրասենյակն իր հարցերն անձամբ է լուծելու, այլ ոչ թե Թբիլիսիի միջոցով, ինչպես նախկինում էր:

Կադրային փոփոխություններ են տեղի ունեցել 4-5 գրասենյակներում: Նա նաև ավելացրեց, որ Մարանգոզյանի ու Մելքումյանի նկատմամբ աշխատանքի կատարման առումով որևէ դժգոհություն չի եղել: Պարզապես նոր պահանջներ ու պայմաններ են ներդրվել:

Парламент Грузии - Sputnik Արմենիա
Պատգամավոր. Վրաստանի Ընտրական օրենսգիրքը ոտնահարում է էթնիկ հայերի իրավունքները
Ինչ վերաբերում է նրան, որ գրասենյակի նոր ղեկավարը հայերենին չի տիրապետում, ինչը նույնպես պարտադիր պայման է այդ տարածաշրջանի համար, ապա Քորիձեն նշեց, որ վերակազմակերպման գործընթացը դեռ չի ավարտվել:

«Մենք շարունակում ենք իրավաբանական կրթությամբ նոր աշխատակիցներով համալրել գրասենյակը, որոնք տիրապետելու են ինչպես վրացերեն, այնպես էլ հայերեն լեզուներին», — ասաց նա:

Վրաստանի ժողովրդական պաշտպանի գրասենյակը Սամցխե-Ջավախեթիի շրջկենտրոն Ախալքալաքում բացվել է հինգ տարի առաջ: Գրասենյակի նպատակը տարածաշրջանում մարդու իրավունքների ոլորտում իրավիճակի ուսումնասիրումը և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների համար տարբեր կրթական ծրագրերի անցկացումն է:

 

 

Լրահոս
0