00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Դեղերը Հայաստանում ավելի մատչելի են դառնում

© InterbuhЛекарственные препараты
Лекарственные препараты - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանում «Դեղերի մասին» նոր օրենք է ընդունվել, որը որոշակի նորամուծություններ է նախատեսում, որոնք դրական կազդեն երկրի դեղագործության ոլորտի վրա

ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի — Sputnik. Հայաստանում դեղամիջոցներն արդեն ավելի մատչելի կլինեն, և գնորդը հնարավորություն կստանա ձեռք բերել ոչ միայն այն դեղահաբերը, որոնք նրանց առաջարկում են, այլ այն դեղամիջոցները, որոնք իրենց գրպանին հարմար են:

1998 թվականին ընդունված «Դեղերի մասին» օրենքը հնացել էր ու չէր համապատասխանում շուկայի արդի պահանջներին: Նոր օրենքը, որը մշակվում էր մի քանի տարի, արդեն ընդունվել է առաջին ընթերցմամբ: Առողջապահության նախարարության ներկայացուցիչների խոսքով՝ դրա նպատակն է զգալիորեն բարձրացնել դեղերի ֆիզիկական ու ֆինանսական մատչելիությունը, բնակչությանն ապահովել արդյունավետ ու անվտանգ դեղերով:

«Քաղաքացիները կկարողանան ձեռք բերել հայրենական արտադրության դեղամիջոցներ, որոնք որակով ոչնչով չեն զիջում արևմտյան արտադրողների արտադրանքին, սակայն ավելի մատչելի են», — լրագրողներին ասաց Հայաստանի դեղ արտադրողների ու ներկրողների միության նախագահ Սամվել Զաքարյանը:

Նա հայտնեց, որ 20115 թվականի առաջին կիսամյակում դեղերի արտադրությունն ավելացել է 32 տոկոսով, իսկ արտահանումն ավելացել մոտավորապես 26 տոկոսով: Զաքարյանը նշեց, որ տեղական դեղերի արտադրությունը վերջին ութ տարվա ընթացքում աճել է 50-55 տոկոսով, ընդ որում, նա դժվարացավ նշել կոնկրետ ծավալները:

Антибиотик, врач, разработка - Sputnik Արմենիա
Հակաբիոտիկների հետ «խաղալ» պետք չէ
Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն` Հայաստանում 2015 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին դեղերի արտադրությունը կազմել է շուրջ 6.9 մլրդ դրամ, ինչը 27.6 տոկոսով ավել է 2014 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ:

Ներկա պահին Հայաստանի տարածքում 43 ներկրող կազմակերպություն է գործում: Ինչպես պնդում է փորձագետը, Հայաստանի դեղագործական շուկայում մենաշնորհ չկա, թեև կարծիք կա, որ դեղերի ներկրումը մեկ մարդու է պատկանում:

«Խոշոր ու հայտնի կազմակերպություններ «Նատալի Ֆարմն» ու «Ալֆա ֆարմը» մոնոպոլիստներ չեն, նրանք պարզապես առաջատար դիրք են զբաղեցնում այս բնագավառում: Օրինակ` լինում է այնպես, որ փոքր դեղագործական ընկերությունը ներկրում է որևէ կոնկրետ մեկ ապրանքանիշի դեղամիջոց, որը խոշոր ներկրողները չեն բերում », — ասաց Զաքարյանը:

Ընդ որում, ինչպես Sputnik Արմենիային հայտնեցին առողջապահության նախարարությունից, տեղական արտադրանքի դեղամիջոցների պահանջարկը դեղերի ողջ իրացման ծավալի 5-10 տոկոսն է կազմում: Շատերը չեն վստահում հայրենական արտադրողներին, սակայն Զաքարյանն ավելացրեց, որ որակով դրանք չեն զիջում արտասահմանյաններին։

Самолечение - Sputnik Արմենիա
Ինքն իրեն կանցնի կամ հայկական ինքնաբուժություն
Հայաստանի չորս խոշոր դեղագործական ընկերությունները՝ «Վագա Ֆարմը», «Նատալի Ֆարմը», «Ալֆա Ֆարմը» և «Էսկուլապը» միասին զբաղեցնում են դեղերի շուկայի շուրջ 70 տոկոսը: Այդ ընկերություններից ոչ մեկն առաջատար դիրք չի զբաղեցնում: Դրա հետ մեկտեղ փոքր դեղատների սեփականատերերը բողոքում են, որ խոշոր ներկրողներն իրենց դուրս են մղում շուկայից:

Հայաստանի առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի գնահատմամբ՝ Հայաստանի շուկա ամեն տարի ստացվում է 110 մլն դոլար ընդհանուր արժողությամբ շուրջ 43 մլն դեղամիջոց:

 

 

 

Լրահոս
0