00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հակաբիոտիկների հետ «խաղալ» պետք չէ

© Biosafety-centerАнтибиотик, врач, разработка
Антибиотик, врач, разработка - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ԱՀԿ գրասենյակը նոյեմբերի 16-22-ը հայտարարել է «Հակաբիոտիկների վերաբերյալ գիտելիքների եվրոպական օր»: Հայաստանը ևս միացել է իրազեկման արշավին:

ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի-Sputnik. Հակաբիոտիկները ոչնչացնում են ոչ թե վիրուսները, այլ բակտերիաները, հետևաբար գրիպի ու փորացավի դեպքում հակաբիոտիկ օգտագործելն արգելվում է:

Հակաբիոտիկները մարդու միջին կյանքը երկարացրել են 20 տարով: Եթե ժամանակին դրանք կիրառվում էին լուրջ հիվանդությունները բուժելու համար, ապա այսօր մենք դրանց հետևից դեղատուն ենք շտապում առաջին իսկ փռշտոցի դեպքում:

«Մարդկանց ասում ենք, որ այդ դեղամիջոցների հետ խաղ անել չի կարելի, ու դրանք պետք է ընդունել բժշկի նշանակմամբ, բայց հաճախ մեզ չեն լսում»,-պատմեց Երևանի դեղատներից մեկի աշխատակից Տաթևիկը:

Երբ մենք անտեղի, առանց բժշկի նշանակման ու ճիշտ դոզավորման հակաբիոտիկ ենք օգտագործում, ապա օրգանիզմի «չարագործ» մանրէները դեղի հանդեպ դիմակայուն են դառնում:

«ԱՀԿ Եվրոպական տարածաշրջանի 29 երկրում տարեկան 400 հազար մարդու մոտ դեղակայունության դեպք է հայտնաբերվում: Նրանցից մոտ 25 հազարին փրկել չի հաջողվում: Ցավալին այն է, որ մանրէների կայուն ձևերն այնքան արագ են զարգանում, որ մասնագետները չեն հասցնում նոր դեղահաբեր ստեղծել: Վերջին տարիներին բժշկագիտության ոլորտ ընդամենը 2 հակաբիոտիկ է մտել»,- պատմեց ՀՀ ԱՆ հակամանրէային դեղերի նկատմամբ կայունության դեմ պայքարի ազգային պատասխանատու Քրիստինե Գյուրջյանը:

© Unsplash / freestocksАнтибиотики, лекарства
Антибиотики, лекарства - Sputnik Արմենիա
Антибиотики, лекарства

Ի դեպ, դեղակայունությունը ժառանգաբար մի մանրէից փոխանցվում է մյուսին։

«Հակաբիոտիկները նշանակում ենք մեծ զգուշավորությամբ: Նույնիսկ Պենիցիլինից  նկարագրված են այնպիսի ալերգիկ ռեակցիաներ, որոնք ի զորու են սպառնալ հիվանդի կյանքին»,- տեղեկացրեց մանկաբույժ Սերգեյ Սարգսյանը:

Մեր զրուցակիցը չի կարող մոռանալ 20 տարի առաջ Երևանի 10 պոլիկլինիկաներում իրականացրած իրենց մոնիթորինգը: Սուր շնչառական խնդիրներով բուժհաստատություն այցելած «երեխաների 97 տոկոսին նշանակում էին հակաբակտերիալ դեղամիջոց»:

Առողջապահության նախարարությունում մենք տեղեկացանք, որ այսօր բժիշկների համար այս թեմայով կազմակերպվում են վերապատրաստման դասընթացներ:

Տեղեկացնենք նաև, որ առողջապահական գերատեսչությունն Ազգային ժողով է ներկայացրել «Դեղերի մասին» նոր օրենքը, ըստ որի` դեղատներում հակաբիոտիկները պետք է վաճառվեն դեղատոմսով, հակառակ դեպքում վարչական տույժ կկիրառվի:

Գոհար Սարգսյան

Լրահոս
0