ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի- Sputnik. Ամերիկյան կինոակադեմիան քայլեր է ձեռնարկում, որպեսզի փոխի մասնակիցների կազմը և բազմազանություն մտցնի ակադեմիայի անդամների շարքում, որոնք ընտրում են «Օսկար» մրցանակի թեկնածուներին, հաղորդում է Hollywood Reporter՝ հղում անելով կազմակերպության նախագահ Շերիլ Բուն Այզեքսին:
Մրցանակաբաշխությունը բոյկոտելու մտադրության մասին արդեն հայտնել են ամերիկյան կինոռեժիսոր և դերասան Սփայք Լին, ինչպես նաև` սևամորթ դերասանուհի Ջադա Փինքեթ-Սմիթը: Twitter-ում հայտնվել է #OscarsSoWhite («Այնքան սպիտակ Օսկար») հեշթեգը: «Առաջիկա օրերին մենք կվերանայենք անդամների ընտրության գործընթացը՝ 2016թ.-ին անհրաժեշտ բազմազանություն մտցնելու համար»,- ասել է Այզեքսը:
Մրցանակաբաշխությունը տեղի կունենա փետրվարի 28-ին: