00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:28
2 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:04
8 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:26
4 ր
Ուղիղ եթեր
09:34
26 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
26 ր
Ուղիղ եթեր
11:01
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սպասվող ֆինանսական ճգնաժամը սպառնում է Հայաստանին

© Sputnik / Алексей Куденко / Անցնել մեդիապահոցРабота "Московской межбанковской валютной биржи" (ММВБ)
Работа Московской межбанковской валютной биржи (ММВБ) - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Կանխատեսվող ֆինանսական ճգնաժամը սպառնում է Հայաստանին: Թվում է՝ նավթի գների անկումը ոչ մի անմիջական ազդեցություն չի կարող ունենալ Հայաստանի վրա, սակայն դա երկրի տնտեսական իրավիճակի վատթարացման կողմնակի գործոններից է:

Արման Վանեսքեհյան, Sputnik.

Սպասվող համաշխարհային ֆինանսական կոլապսը Հայաստանի տնտեսության համար լուրջ սպառնալիքներով է հղի: Թեև առաջին հայացքից մեր երկիրը նավթի արդյունահանման, տեղափոխման, տարանցման և վաճառքի հետ ընդհանուր ոչինչ չունի, և թվում է, թե Երևանի բենզալցակայաններում վաճառվող բենզինի գներից բացի, մեզ չպետք է հուզի համաշխարհային շուկայում էներգակիրների գների կտրուկ անկումը, այնուամենայնիվ համաշխարհային շուկայի իրավիճակը չանդրադարձավ Հայաստանի վրա. բենզինն էժանացավ ընդամենը 5-7 տոկոսով:

Մյուս կողմից, մենք հասկանում ենք, որ մեր հարևան և դաշնակից Իրանի վերադարձը միջազգային նավթային շուկա նշանակալի իրադարձություն կդառնա: Իրադարձություն, որն անպայման կարտացոլվի տարածաշրջանի թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական իրավիճակի վրա: Եվ քանի որ դրամական փոխանցումների հոսքը (հիմնականում Ռուսաստանից) ազդում է երկրի տնտեսական իրավիճակի վրա, ապա Երևանում, ինչպես նաև ողջ աշխարհում ուշադրությամբ հետևում են նավթի գների անկմանը, որը ռուբլու թուլացման է տանում:

Рудик Яралян - Sputnik Արմենիա
Հայաստանն ակնկնալում է տարածաշրջանում Իրանի դիրքերի ուժեղացում
Առավել ևս, որ 2016թ.-ի Ռուսաստանի բյուջեն կազմվել է մեկ բարելի համար 50 դոլարի հաշվարկով:

Թե մեր հարևան Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերացումը ինչպես կազդի նավթի համաշխարհային գների վրա, կարող են դատել միայն մասնագետները: Ոմանք, օրինակ, այդ պատժամիջոցների վերացումն ուղղակիորեն կապում են նավթի գների կտրուկ անկման հետ, օրինակ՝ Brent տեսակի նավթի մեկ բարելը կարող է արժենալ մինչև 28 դոլար: Որոշ մասնագետներ էլ համարում են, որ Իրանի վերադարձը էներգակիրների շուկա կարող է նույն ազդեցությունն ունենալ, ինչ ազդեցություն ունի համաշխարհային նավթային պաշարների ավելցուկը:

Սակայն Sputnik Persian-ին տված հարցազրույցում իրանցի անկախ փորձագետ, տնտեսագետ Մանուչեհր Թաքինը պնդում է, որ նավթի համաշխարհային շուկայում ամեն ինչ այդքան պարզ չէ, որքան կարող է թվալ առաջին հայացքից:

Հնարավոր է՝ շատերն ակնկալում էին, որ Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնագրի իրագործումը (որով նախատեսվում է վերացնել բոլոր պատժամիջոցները) ավելի ուշ տեղի կունենա՝ Գործողությունների համապարփակ համատեղ ծրագրի ստորագրումից 3-4 ամիս հետո:

Անշուշտ, հանկարծակիության որոշակի տարր առկա է: Պետք է հաշվի առնել հոգեբանական գործոնը: Այն ազդում է նավթի գների անկման վրա: Բայց այս փուլում Իրանում նավթի արդյունահանումն այնպիսի հսկայական ծավալների չի հասել, որը կարող էր անհանգստություն կամ տագնապ առաջացնել: Ամեն դեպքում Իրանի վերադարձը համաշխարհային նավթային շուկա կանխատեսվում էր ու սպասելի էր, նավթային բրոքերները նույնիսկ նախնական պատվերներ էին կատարել:

Ереван, Армения - Sputnik Արմենիա
Հայաստանը՝ լուրջ հակամարտությունների կենտրոնում
Բացի այդ, խոսելով էներգակիրների համաշխարհային շուկայում ներկա գների մասին՝ առաջին հերթին պետք է հիշել ՕՊԵԿ-ի վերջին քաղաքականությունը, որի համաձայն՝ ստիպված էր նախորդ երկու տարիներին նվազեցնել արդյունահանվող նավթի ծավալը: Եվ միայն այս տարի այդ ընկերությունը սկսեց կրկին ավելացնել արդյունահանումը, քանի որ ՕՊԵԿ-ի անդամ չհանդիսացող երկրները միայն հիմա են սկսել նվազեցնել իրենց ծավալները: Այսինքն եթե նույնիսկ Իրանը չցանկանար վերադառնալ նավթի համաշխարհային շուկա, ապա գները դրանից չէին փոխվի:

Մի խոսքով, նավթային շուկայում ներկա իրավիճակը պետք է հասկանալ և գնահատել այսպես. էներգակիրների գների կտրուկ անկումը կապված է ոչ միայն և ոչ այնքան Իրանի վերադարձի հետ:

Պետք չէ մոռանալ, որ անկախ Իրանի նկատմամբ պատժամիջոցները վերացնելու գործընթացից՝ այդ երկրին ժամանակ է պետք արդյունահանման ծավալներն ավելացնելու համար:

 

Լրահոս
0