00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:22
3 ր
Ուղիղ եթեր
09:25
34 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
38 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:21
5 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Исторический ликбез
Егор Яковлев. Как Александр Конкевич создал русскую военную фантастику
15:04
23 ր
Исторический ликбез
Из офицера флота в писатели-фантасты: жизнь Александра Конкевича
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանն ակնկնալում է տարածաշրջանում Իրանի դիրքերի ուժեղացում

Բաժանորդագրվել
Հայկական կողմը շահագրգռված է, որ Իրանի դեմ սահմանված պատժամիջոցները հանվեն և այդ երկրի հետ նոր համատեղ տնտեսական նախագծեր իրագործվեն, պնդում է իրանագետ Ռուդիկ Յարալյանը

Արման Վանեսքեհյան, Sputnik.

Իրանը, որն Արևմուտքի սահմանած պատժամիջոցների պատճառով 2012թ.-ից ի վեր 160 մլրդ «նավթադոլար» է կորցրել, ամենայն հավանականությամբ կկարողանա ստանալ իր 50 մլրդ դոլարը, որը սառեցված է եվրոպական և ամերիկյան բանկերում:

Ամեն դեպքում այսպես է կարծում Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը: Նա պնդում է, որ իր երկիրը կատարել է անցյալ տարի ձեռք բերված, այսպես կոչված, «միջուկային համաձայնության» բոլոր պայմանները:

Եթե սկսվի Իրանի նկատմամբ պատժամիջոցները չեղյալ հայտարարելու գործընթացը (քաղաքական հորիզոնում որևէ խոչընդոտ չի երևում), ապա կարելի է համոզված ասել, որ էներգակիրների համաշխարհային շուկայում կհայտնվի նոր խաղացող՝ լուրջ տնտեսական և քաղաքական հավակնություններով: Ամեն դեպքում, այսպես է կարծում իրանագետ Ռուդիկ Յարալյանը:

«Տվյալ համատեքստում խոսքը ոչ միայն էներգակիրների և տնտեսության մասին է: Փոխվում է տարածաշրջանի աշխարհաքաղաքականությունը: Իրանի վերադարձով անհանգստացած է էներգակիրների համաշխարհային շուկայի առաջատարներից մեկը՝ Սաուդյան Արաբիան, որը հիանալի գիտակցում է, թե ինչպիսի հարված կարող է ստանալ իր դիրքերին: Ոչ պակաս լուրջ խնդիրներ են սպասվում Թուրքիային, որը թեև նավթ առաքող չէ միջազգային շուկա, սակայն հասկանում է, որ պաշտոնական Թեհրանը վերադառնում է ոչ միայն էներգակիրների շուկա, այլև քաղաքական ասպարեզ: Եվ այդ ասպարեզում հանդես կգա ուժեղ, հավակնոտ խաղացողի դիրքում»,- ասում է Յարալյանը:

Իսկ Հայաստանին Իրանի վերադարձը քաղաքական և տնտեսական ասպարեզ ուրախացնում է: Չէ՞ որ պաշտոնական Թեհրանը երբեք չի թաքցրել, որ իր ծրագրերում Երևանին միշտ հատկացվել է առնվազն էներգակիրները համաշխարհային շուկա առաքելու տարանցիկ երկրի դերը: Բացի այդ, Իրանի վերադարձը ենթադրում է, որ կակտիվանան մի շարք համատեղ նախագծեր, որոնք մեր դաշնակցի և հարևանի դեմ համաշխարհային պատժամիջոցների պայմաններում դանդաղ ու դժվար էին առաջ գնում:

Կարելի է համոզված լինել, որ կհայտնվեն նոր համատեղ նախագծեր:

Յարալյանը համոզված է, որ նույնիսկ այն նախագծերը, որոնցից ժամանակին Հայաստանը և Իրանը հրաժարվել են, ինչպես, օրինակ, մեր երկրում նավթի վերամշակման կոմբինատի կառուցումը, կարող են երկրորդ շունչ ստանալ:

«Պետք է հաշվի առնել, որ Հայաստանն Իրանի համար բավական կարևոր, պետքական, նույնիսկ անհրաժեշտ հարևան է, քաղաքական ու տնտեսական գործընկեր, բարեկամ: Այդ առումով պետք է հասկանալ. որքան կարևոր է Իրանը մեզ համար, այնքան էլ հայերն են կարևոր պաշտոնական Թեհրանի համար: Թեկուզ այն առումով, որ իրանցիներին անհրաժեշտ է կապ, ելք միջազգային ասպարեզ, ինչպես տրանսպորտային հաղորդակցության, այնպես էլ քաղաքական ասպարեզում զարգացող գործընթացներում այդ երկրի լիարժեք մասնակցության առումով»,- պնդում է փորձագետը:

Այնպես որ ստացվում է, որ Հայաստանը, ի տարբերություն տարածաշրջանի երկրների մեծամասնության, շահագրգռված է, որպեսզի Իրանից այսօր հանվեն տնտեսական պատժամիջոցները, որպեսզի մեր հարևանը հնարավորություն ստանա վերադառնալ ինչպես էներգակիրների միջազգային շուկա, այնպես էլ քաղաքական ասպարեզ:

 

 

Լրահոս
0