00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:29
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
42 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
3 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Ленин и Зиновьев в Финляндии
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչպես Նապոլեոնը դարձավ Աշոտ

© Sputnik / Асатур ЕсаянцРодители с детьми
Родители с детьми - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
2000-ական թթ.-ի սկզբին հայ մայրերն իրենց դուստրերին այնքան հաճախ էին Միլենա անվանում, որ այդ թեման անեկդոտի վերածվեց

Հովհաննես Շիրազը ժամանակին «Հայոց անունները» պոեմում խոսել է այն մասին, որ հայերը սկսում են մոռանալ իրենց արմատները: Ընդ որում, ոչ միայն երկրի սահմաններից դուրս, այլ նաև հենց հայրենիքում:

Անուն էլ կա, որ մեր գլխին
Ծաղրածուի գդակ է հին,
Որ կնքել է ինչ-որ տերտեր՝
Կամ թե դժնի մի ճորտատեր.
Ու մենք հաճախ չենք ամաչում,
Հին անվամբ ենք իրար կանչում,
Թե՝ հե՜յ ու՞ր ես բեդնի Խաչո,
Ի՞նչ բանի ես ղաչաղ Վաչո,
Տաշտաքերենց,
Կաշառակերենց,
Անուննե՞ր են, թե՞ հին վերքեր,
Որ բանալով՝ չենք հարցնում դեռ,
Թե ի՞նչ չլուտ, ինչ Չպլաղենց,
Երբ Չպլաղենցն աշխարհ փոխեց:
Եվ նա ճիշտ էր: Շատ հայեր երազում են երկրից հեռանալու մասին և իրենց երեխաներին միջազգային անուններով են կոչում, ասես ամաչում են իրենց արմատներից: Երիտասարդ մայրը սկսում է մտածել, «Աղջկաս համար ավելի հեշտ կլինի, եթե Միլենա լինի, քան օրինակ` Վարդանուշ»:

Տեղին է հիշել հայտնի անեկդոտներից մեկը։

Ուսուցչուհին բարձրաձայն կանչում է.
— Միլենա, արի՛ գրատախտակի մոտ:
Դասարանի կեսը մոտենում է գրատախտակին։

Գուցե ծիծաղելի է, բայց… Հարցը միայն երևակայության բացակայությունը չէ, այլև այն, որ մարդիկ սիրում են կրկնել այն, ինչ իրենց դուր է եկել։

16-ամյա Միլենան խոստովանեց, որ անվան հետ կապված խառնաշփոթը երբեմն մղձավանջի է վերածվում և հաճախ է մտածում` «ինձանից ինչքա՜ն շատ կա շրջապատում»:

Անցած տարի մի արաբ դիզայներ խոսում էր այն մասին, որ հայերի մեծ մասը սիրում է գնել այն, ինչ տեսել են ուրիշի հագին, իսկ արաբների դեպքում բոլորովին հակառակ պատկերն է։ Նրանք սիրում են բացառիկ լինել, տարբերվել մյուսներից, ընտրում են այն, ինչ կզարմացնի ուրիշներին, այն, ինչն ուրիշները չունեն։

Новорожденный ребенок - Sputnik Արմենիա
Զավեշտ, թե՞ իրականություն. ղրիմցի Գեներատորն ու հայ Դվիժոկը
Իհարկե, կարելի է հասկանալ ժամանակին համընթաց քայլելու ցանկությունը, բայց այն փաստը, որ 20 տարի անց երկրում աղջիկների մոտավորապես 80 տոկոսի անունը կլինի Միլենա, իսկ տղաների 80 տոկոսինը՝ Դավիթ, մեղմ ասած, տխուր պատկեր է ուրվագծում: Ազգային վիճակագրական ծառայությունն ամեն տարի հրապարակում է Հայաստանում ամենատարածված անունների ցանկը, և արդեն որերորդ տարին անընդմեջ տղաներին առավել հաճախ տրվող անուններն են Դավիթը, Նարեկը, Ալեքսը, Տիգրանն ու Գոռը, աղջիկներինը՝ Նարեն, Միլենան, Մարին, Մանեն, Անին և Էլենը:

Աշո՞տ, թե՞ Խոսե Իգնասիո

Միջազգային անունների նկատմամբ սերը հայերի դեպքում երբեք չի մարում: Ամենայն հավանականությամբ նման միտում է ստեղծվել 1990-ական թթ.-ին, երբ մեքսիկական և արգենտինական սերիալների ծաղկուն շրջանը լցնում էր հայերի՝ ցրտից ու քաղցից ամայացած սրտերը: Հենց այդ ժամանակ սկսեցին հայտնվել այնպիսի անուններ, ինչպիսիք են Մոնիկան, Սոֆին, Ամանդան…: Անգամ կարելի էր Խոսե Իգնասիոյի հանդիպել, որը ծնվել էր խառնամուսնության արդյունքում:

Դիտարկենք օրինակներ կյանքից: Տղան մինչև չափահաս դառնալը ծանր ապրումներ էր ունենում իր անսովոր անվան՝ Վիլենի պատճառով (Վլադիմիր Իլյիչ Լենինի կրճատ ձևը): Ի վերջո, նա փոխեց անունը և դարձավ Տիգրան: Հիմա նոր անունով իրեն շատ լավ է զգում:

Մի ուրիշ պատմություն էլ կա. Վարդուհին դարձել է Մարիա: Այո, կտրուկ հակադրություն է, բայց նա իրեն լավ չի զգացել ավանդական հայկական անունով: Պատասխանելով այն հարցին, թե ինչու է մարդ փոխում իր անունը, մարդիկ հաճախ պատասխանում են, որ «ինձ այս անունն ավելի շատ է դուր գալիս, քան այն, որը տվել են ծնողներս»:

Արմինե անունով մի այլ աղջիկ հանգել է այն եզրակացության, որ իր անունը չափազանց «շաբլոն» է, և ՔԿԱԳ-ի աշխատակցի թեթև ձեռքով դարձել է Վիկտորյա ու հիմա ծանոթանալիս ժպիտով է հայտնում իր անունը։

Իսկ ահա Հայաստանի խորհրդարանում երկար ժամանակ նախագահում էր Նապոլեոնը, բայց ոչ թե ֆրանսիական, այլ հայ պատգամավոր Նապոլեոն Ազիզյանը:

Շատ ծնողներ հաճախ երեխաներին անվանում են տատիկների ու պապիկների անուններով: Սակայն դա ընդամենը հարգանքի տուրք է ավագ սերնդին:

Դժվար է որևէ «դեղամիջոց» առաջարկել անունների նորաձևությանը հետևող մայրիկներին, սակայն նրանք պետք է հիշեն, որ իրենց լույս աշխարհ եկած փոքրին արդեն յուրահատուկ է, բոլորից տարբեր, նրան այնպիսի անուն է պետք տալ, որով նա կարողանա ապրել ողջ կյանքը և այն փոխելու ցանկություն երբեք չունենա։

Խոսքը բոլորովին էլ նոր անուն հորինելու մասին չէ, ինչպես անում են, օրինակ, Վիկտորյա Բեքհեմն ու Քիմ Քարդաշյանը՝ իրենց երեխաներին կոչելով չափազանց տարօրինակ անուններով՝ Բրուքլին (Նյու Յորքի վարչական շրջան), Նորթ (Հյուսիս) կամ Դանդելիոն (Խատուտիկ), հենց միայն հայկական անվանումների ցանկում իսկապես հարյուրավոր, եթե ոչ հազարավոր հնչեղ ու տարբերվող, մեկը մյուսից գեղեցիկ անուններ կան:

Լրահոս
0