ԵՐԵՎԱՆ, 13 հունվարի — Sputnik. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի մեկ այլ հրամանագրով Գրիգոր Հովհաննիսյանն ազատվել է Մեքսիկայի Միացյալ Նահանգներում, Կուբայի Հանրապետությունում, Կոստա Ռիկայի Հանրապետությունում, Գվատեմալայի Հանրապետությունում և Պանամայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից։
Վերջինս նշանակվել է Ամերիկայի Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Վաշինգտոն):
Հիշեցնենք, որ Տիգրան Սարգսյանը 2016 թվականի փետրվարի 1-ից ղեկավարելու է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան: