00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:29
5 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
37 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ավագանու ընդդիմադիր անդամներ
13:07
6 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:20
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:47
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Իրավաբան. Պերմյակովը պետք է պատիժը կրի հայկական բանտում

© Sputnik / Asatur YesayantsЗаседание по делу об убийстве семьи Аветисян российским военнослужащим Валерием Пермяковым
Заседание по делу об убийстве семьи Аветисян российским военнослужащим Валерием Пермяковым - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Փաստաբան Նորայր Նորիկյանի խոսքով` դատական պրակտիկայում չի եղել նման դեպք, երբ դատարանը դատական գործը քննի իր իրավասության տակ չգտնվող տարածքում

ԵՐԵՎԱՆ, 12 հունվարի — Sputnik. Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության մեջ մեղադրվող ռուսական ռազմակայանի զինծառայող Վալերի Պերմյակովը պետք է փոխանցվի հայկական կողմին ու իր պատիժը կրի հայկական բանտում, կարծում է Փաստաբանների պալատի անդամ Նորայր Նորիկյանը։

Դաժանագույն սպանությունից մեկ տարի է անցել, և, ըստ փաստաբանի, մինչ օրս մի շարք իրավաբանական հարցեր լուծում չեն ստացել։

«Գործի քննությունն ի սկզբանե պետք է իրականացվեր հայկական իրավասու մարմինների կողմից, ու Պերմյակովը պետք է պատիժը կրեր հայկական քրեական օրենսգրքի համաձայն ու պահվեր հայկական քրեակատարողական հաստատություններում», — կարծում է Նորիկյանը։

Նրա խոսքով` այս հարցը կարգավորվում է 1995 և 1997 թվականի ռուսական կայանի մասին պայմանագրերով, որոնց համաձայն` Հայաստանի տարածքում զինծառայողների կողմից կատարած ցանկացած սպանություն պետք է քննվի հայկական օրենսդրության համաձայն։

Заседание по делу об убийстве семьи Аветисян российским военнослужащим Валерием Пермяковым - Sputnik Արմենիա
Ավետիսյանների սպանությունից մեկ տարի անց գյումրեցիների մոտ դեռ շատ հարցեր կան
Իրավաբանը հիշեցնում է, որ կա միայն երեք բացառություն, որոնք համաձայն գործը պետք է քննի ռուսական կողմը։

«Եթե հանցագործությունը կատարվել է կայանի տարածքում կա՛մ ուղղված է եղել կայանի զինծառայողներից մեկի, կա՛մ նրա ընտանիքի դեմ, կա՛մ ռազմական հանցագործություն է կատարվել», — ասաց Նորիկյանը։

Ավետիսյանների նկատմամբ կատարված հանցագործությունը, նրա խոսքով, այդ բացառությունների մեջ չի մտնում։

Ի սկզբանե Պերմյակովին չպետք է հանձնեին կայանի զինծառայողներին, քանի որ յուրաքանչյուր ոք, Նորիկյանի խոսքով, սահմանն ապօրինի անցնելու փորձ կատարելիս պետք է հանձնվի հայկական իրավասու մարմիններին։

Բացի այդ, իրավաբանը ուշադրություն հրավիրեց դատավարության միջադեպին։ Նրա խոսքով` Շիրակի դատարանի` կայանի տարածքում արտագնա նիստ անցկացնելու որոշումը անօրինական է, քանի որ այդ տարածքում նա որևէ իրավասություն չունի։

«Կարելի՞ է արդյոք պատմությունից հիշել որևէ դեպք, երբ դատական նիստն անցկացվել է ուրիշ պետությանը պատկանող տարածքում, պատին փակցրել է իր պետության դրոշն ու զինանշանը ու դատական նիստ անցկացրել», —հռետորական հարց է ուղղում Նորիկյանը։

Նրա խոսքով` մինչ օրս հարցական է մնում, թե որտեղ է Պերմյակովը կրելու պատիժը։

Հիշեցնենք, որ անցյալ տարի Գյումրիում, որտեղ տեղակայված է 102-րդ ռուսական ռազմակայանը, հունվարի 12-ին դաժանաբար սպանվել էր Ավետիսյանների վեցհոգանոց ընտանիքը։ Հանցագործության կատարման կասկածանքով նույն օրը ձերբակալվել էր ռուս պայմանագրային զինծառայող Վալերի Պերմյակովը. Թուրքիայի տարածք անցնելու փորձի ժամանակ նրան կանգնեցրել էին ռուս սահմանապահները։

 

Լրահոս
0