00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ավետիսյանների սպանությունից մեկ տարի անց գյումրեցիների մոտ դեռ շատ հարցեր կան

© Sputnik / Asatur YesayantsЗаседание по делу об убийстве семьи Аветисян российским военнослужащим Валерием Пермяковым
Заседание по делу об убийстве семьи Аветисян российским военнослужащим Валерием Пермяковым - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հունվարի 12-ին լրանում է Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի անդամների սպանության մեկ տարին: Սպանդից մեկ տարի անց, թեև գյումրեցիների տրամադրվածությունն ու բողոքի ալիքը նույն չէ, ինչ դեպքից հետո, սակայն ասել, որ այս մեկ տարին մեղմել է ցավն ու մոռացրել իրողությունը, սխալ է:

Արմենուհի Մխոյան, Sputnik.

ԵՐԵՎԱՆ, 12 հունվարի — Sputnik. Նույնիսկ այն, որ յոթ հոգանոց ընտանիքի սպանության մեջ մեղադրվող Գյումրիում տեղակայված ՌԴ 102-րդ ռազմակայանի N զորամասի տանկային գումարտակի 1-ին տանկային վաշտի ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովն արդեն դատապարտվել է ՌԴ քրեական օրենսգրքի երեք հոդվածով նախատեսված՝ «դասալքություն», «զենքի հափշտակում» և «զենքի ապօրինի կրում» մեղադրանքներով, և արդեն մեկնարկել է Վալերի Պերմյակովի նկատմամբ հայկական կողմի դատավարությունը, սա գյումրեցիների կարծիքով լույս չի սփռում իրականության վրա: Նրանցից շատերը չեն հավատում, որ երբևէ իրականությունը կպարզվի:

© Арменуи МхоянԱվետիսյանների սպանությունը
Ավետիսյանների սպանությունից մեկ տարի անց - Sputnik Արմենիա
Ավետիսյանների սպանությունը

«Դեպքն արտառոց էր, և տրամաբանական ոչ մի վերլուծության չի ենթարկվում և՛ զինվորի պահվածքով, և՛ սպանության դրդապատճառով, և՛ առավել ևս ռուսական ռազմակայանի համատեքստում: Ամեն ինչ «տակնուվրա» վիճակում է: Իմ` հասարակ քաղաքացու համար ոչինչ պարզ չէ: Անչափ անհասկանալի ու շատ մութ հարցեր կան, ավելին` համոզված եմ, որ մենք իրական պատճառն ու հանցագործության տեսակն ու կազմը չենք իմանա: Պարզապես մարդկային առումով զգում ես, որ այդ «արարածը» չէր կարող այդ հանցանքը գործել, առավել ևս հիմա էլ պարզվեց, որ սատանիստ է: Հույս ունենք, որ դատավարության ընթացքում ինչ-որ հանգամանքների վրա լույս կսփռվի: Պատժամիջոցի մասին խոսելն անգամ ավելորդ է, բայց անչափ կարևորում եմ սա՝ նաև իմանալու համար, թե ինչ ուժի հետ գործ ունենք զգոն լինելու, հետագայում նմանատիպ դեպքերը կանխելու նպատակով»,-նշում է երաժշտագետ Հասմիկ Հարությունյանը:

Շատ գյումրեցիների կարծիքով, եթե իրոք դեպքը տեղի է ունեցել Վ. Պերմյակովի կողմից, և այս պահին խոսվում է Պերմյակովի՝ սատանայական խմբի անդամ լինելու հանգամանքի մասին, դա չի ազատում նրան պատժից:

© Арменуи МхоянԱվետիսյանների սպանությունը
Ավետիսյանների սպանությունը - Sputnik Արմենիա
Ավետիսյանների սպանությունը

«Բնականաբար, ոչինչ այս պահին պարզ չէ: Բայց եթե խոսվում է Պերմյակովի` սատանայական խմբավորման անդամ լինելու հանգամանքի մասին, դա չի ազատելու նրան պատժից, բայց մինչ այդ պետք է հասկանանք, թե ինչ է տեղի ունեցել: Ես չգիտեմ, թե ինչ պատիժ պետք է սահմանել այդ մարդու նկատմամբ, եթե կարելի է նրան մարդ անվանել: Իսկ գյումրեցին ակնկալում է միայն դեպքի պարզաբանումը: Չգիտեմ ինչու, բայց «ինչուներն» ավելի շատ են հիմա»,-փաստում է բանասեր Հասմիկ Խաչատրյանը:

Ըստ պատմաբան Արտակ Հովհաննիսյանի` դեպքից մեկ տարի անց «ինչուներն» այնքան շատ են ու գնալով ավելի են շատանում, որ բացառել որևէ բան, այդ թվում նաև սադրանք երկու երկրների՝ Հայաստանի և ՌԴ հարաբերությունների վատացման նպատակով՝ չի բացառվում:

«Անկեղծ ասած` մեկ տարվա ընթացքում ոչինչ պարզ չէ ինձ համար: Նույնիսկ նախաքննության ու դատավարության ընթացքում առաջ եկած կարծիքների ու բացահայտումների կտրվածքով ամեն ինչ մնում է բարդ, խրթին ու անհասկանալի: Գլխավոր հարցը՝ ինչու՞ այդ ընտանիքը։ Բոլոր վարկածներն ի վերջո բախվում են այդ ժայռին: Չեմ հավատում, որ այս հանցագործությունը կբացահայտվի, համենայն դեպս՝ ոչ հիմա, նույնիսկ երբեմն մտածում ենք` արդյո՞ք կատարողն այն մարդն է, ում դատում են, կամ արդյո՞ք նա եղել է մենակ, կամ արդյո՞ք սա մեծ մասշտաբի պլանավորված ծրագիր չէ: Երկու երկրների միջև հարաբերությունների վատացման նպատակով իրականցված սադրանքը ևս լուրջ վարկած է հատկապես ժամանակակից աշխարհում, երբ դա շատ օրինաչափ է դարձել: Կոնկրետ մեկ տարի անց ինձ ոչ մի բան պարզ չէ»,- նշեց պատմաբանը՝ ավելացնելով, որ դատավարության ներկա ընթացքը ևս շատերին հույս չի ներշնչում:

Ավելացնենք, որ ի հիշատակ հունվարի 12-ին սպանված Ավետիսյանների ընտանիքի` հունվարի 12-ին երեկոյան Գյումրու «Սբ. Աստվածածին» եկեղեցում կկատարվի հոգեհանգստի կարգ ու մոմավառություն, իսկ մինչ այդ հարազատները, մարզային ու քաղաքային իշխանությունների ներկայացուցիչները կայցելեն Ավետիսյանների շիրիմներին:

© Арменуи МхоянԱվետիսյանների հուղարկավորությունը
Ավետիսյանների սպանությունը - Sputnik Արմենիա
Ավետիսյանների հուղարկավորությունը
Լրահոս
0