00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
6 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
38 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
8 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:05
47 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
3 ր
Ուղիղ եթեր
18:00
3 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:03
7 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մեծ երազանքներ. չուղարկված նամակներ

© Sputnik / Асатур ЕсаянцСанта клаус. Дед Мороз. Новый год
Санта клаус. Дед Мороз. Новый год - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ինչին են հավատում, ինչին սպասում ու ինչ խնդրում Ամանորին Հայաստանի հասարակական ու քաղաքական գործիչները։ Sputnik Արմենիա պորտալը Ձեզ է ներկայացնում «մեծահասակների» ցանկությունների ընտրանին

Դավիթ Գալստյան, Sputnik.

Ո՞վ ասաց, որ Ձմեռ պապին կարող են նամակ գրել ու Ամանորի ցանկություններ պահել միայն երեխաները։ Մենք Ձեզ արդեն ներկայացրել էինք նամակներ, որտեղ իրենց ցանկությունները գրել էին երեխաները, այս անգամ Sputnik Արմենիան Ձեզ է ներկայացնում հայտնի և ոչ այնքան հայտնի մարդկանց` արվեստի, կինոյի գործիչների, երաժիշտների ու նկարիչների, քաղաքական գործիչների ու ծառայողների «համեստ» ցանկությունները։

Ոմանք հոգու խորքում հավատում են հրաշքի, ոմանք` Ամանորի խորհրդին, մյուսներն էլ` որևէ այլ բանի…

Երգիչ ու կոմպոզիտոր Վահան Արծրունին կարծում է, որ Նոր տարին ու Սուրբ ծնունդը տարվա ամենալուսավոր տոներն են։

«Որքան էլ ծանր ու դժվար լինի կյանքը, որքան էլ անարդարություն մեզ շրջապատի, այդ օրերին մենք յուրահատուկ լույսով ենք լցվում, բարությամբ։ Ես կցանկանայի ինձ ու մեր ամբողջ ժողովրդին, որ բարության ու մաքուր ցանկությունների այդ լույսը չլքի մեզ ողջ գալիք տարվա ընթացքում»։

© Личная страница в ФБԵրգիչ-երգահան Վահան Արծրունի
Ваан Арцруни - Sputnik Արմենիա
Երգիչ-երգահան Վահան Արծրունի

Հայկական ճարտարապետության մասնագետ Սամվել Կարապետյանը ողջ աշխարհի հայերին ցանկանում է առողջություն, որպեսզի նրանք ծառայեն իրենց ժողովրդին ու հայրենիքին։

«Մենք դրա կարիքն ունենք։ Մենք պետք է ուժեղ երկիր լինենք, իսկ դրա համար շատ կարևոր է, որ յուրաքանչյուր հայ, անկախ նրանից, թե որտեղ է գտնվում, ինչպես ասել է Անդրանիկը, նախքան քնելը հիշի, որ ինքը հայ է, այդ պատճառով պետք է լինի իր երկրի տերը»։

«Հայպետհիդրոմետ» ծառայության օպերատիվ կանխատեսումների կենտրոնի ղեկավար Զարուհի Պետրոսյանը բոլորին մաղթում է բարեկեցություն ու միշտ առատ սեղաններ։

«Թող մեր տրամադրությունը եղանակից կախված չլինի, երեխաներին ցանկանում եմ առատ ձյուն, իսկ մեծերին` բոլոր իղձերի իրականացում»։

«Հայ խոհարարական ավանդույթների զարգացում և պահպանում» ՀԿ ղեկավար Սեդրակ Մամուլյանը ցանկանում է, որ բոլոր խնդիրները մնան անցնող տարում, իսկ Նոր տարիում հայերն ավելի բարի, բարյացակամ ու գործունյա լինեն։

«Ցանկանում եմ, որ Երևանի փողոցներով զբոսնելիս մարդկանց դեմքին ժպիտ տեսնենք, որ կարողանանք ողջունել ու շնորհավորել միմյանց»։

«Magnetic Art» արվեստի կենտրոնի հիմնադիր, բեմադրող Ռուզաննա Սարգսյանը երեխաներին առաջարկում է ավելի ստեղծագոր լինել ու չվախենալ անել այն, ինչ ցանկանում են։

«Միշտ ձգտեք սեփական աշխարհը ստեղծել, երեխաների համար դա ճիշտ է, թեև մեծերը երբեմն դա չեն հասկանում։ Թող ձեր կյանքը հեքիաթի պես լինի։ Թող Ձմեռ պապն ու Ձյունանուշը ձեզ բազում նվերներ բերեն»։

Նկարիչ Պետո Պողոսյանը ցանկանում է, որ տարին լինի հաջողակ ներքին պայքարով լեցուն։

«Թող տարին լեցուն լինի ներքին լարվածությամբ ու պայքարով, որը վերջում, իհարկե, հաղթանակով կավարտվի»։

Դիզայներ ու մոդելիեր Դիանա Շատվերյանը գործնական խորհուրդ է տալիս բոլոր ընթերցողներին։

«Նորաձևության զոհ մի դարձեք, բայց միաժամանակ նորաձև եղեք»։

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության ՃԿԱԿ պետ Հովհաննես Խանգելդյանը ցանկանում է, որ մարդիկ երբեք չհայտնվեն արտակարգ իրավիճակներում։

«Մաղթում եմ, որ դուք համոզված լինեք, որ նույնիսկ արտակարգ իրավիճակի դեպքում 911 զանգելուց հետո ձեր կողքին մի մեծ կառույց կկանգնի, այն միշտ Ձեր կողքին է ցանկացած ժամանակ և ցանկացած իրավիճակում»։

Ռեժիսոր, սցենարիստ ու հայտնի դերասան Միքայել Պողոսյանը կոչ արեց, որ յուրաքանչյուրը նոր տարում սխալն իր մեջ փնտրի։

© Личная страница в ФБՌեժիսոր, սցենարիստ ու դերասան Միքայել Պողոսյան
Актер Микаель Погосян - Sputnik Արմենիա
Ռեժիսոր, սցենարիստ ու դերասան Միքայել Պողոսյան

«Այս տարի մենք հաստատ սխալներ ու մեղքեր ենք գործել։ Ցանկանում եմ, որ մենք նոր տարում կարողանանք մոտենալ այն մարդկանց, ում հանդեպ գործել ենք դրանք, ու ներողություն խնդրենք։ Եթե մենք կարողանանք հաղթահարել այդ արգելքները, ապա կամաց-կամաց կհասնենք լուրջ հաջողությունների»։

Արաբագետ Սարգիս Գրիգորյանը ցանկանում է, որ 2016 թվականը հայերի համար առողջության ու ձեռքբերումները վայելելու, գեղեցիկը գիտակցելու և գնահատելու տարի լինի, ցանկանում է, որ իրականություն դառնան բոլոր չիրականացած հույսերը, մաղթում է սեր, խաղաղություն, հաղթանակներ ու ձեռքբերումներ։

© Личный архив Саркиса Григоряна Արաբագետ Սարգիս Գրիգորյան
Саркис Григорян, арабист  - Sputnik Արմենիա
Արաբագետ Սարգիս Գրիգորյան

«Ցանկանում եմ, որ 2016 թվականին լուծում ստանան բոլոր հակամարտությունները, մոլորակի տարբեր անկյուններում դադարեն արյունահեղությունները, և առաջին հերթին Իրաքում և Սիրիայում, իսկ տարածաշրջանում բնակվող քրիստոնյաները, այդ թվում` հայերը, խաղաղ ու անվտանգ կյանքով ապրեն»։

Ազգային ժողովի պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը հուսով է և ցանկանում է, որ երկրում դրական արմատական փոփոխություններ լինեն, միգրացիան դադարի ու պայմաններ ստեղծվեն, որ հայերը վերադառնան հայրենիք։

«Ցանկանում եմ այնպիսի համակարգի ստեղծում, որտեղ մենք կկարողանանք իրագործել մեր բոլոր մեծ հնարավորությունները։ Առողջ, արժանի ու երջանիկ ապագա»։

© ArmenpressԱԺ պատգամավոր Արմեն Մարտիրոսյան
Армен Мартиросян - Sputnik Արմենիա
ԱԺ պատգամավոր Արմեն Մարտիրոսյան

Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր Էդմոն Մարուքյանը կարծում է, որ ամենակարևորը հայ ժողովրդի համար խաղաղ ապագան է։

«Խաղաղություն եմ ցանկանում»

Լիբանանի հայկական «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր Շահան Կանդահարյանը Ձմեռ պապիկին նամակ է գրել` խոստովանելով, որ հաճախ ցանկացել է կտրվել աշխատանքային միջավայրից, առանց կասկածի` հավատալով, որ նա ոչ միայն գոյություն ունի, այլև իր խնդրանքներին ընդառաջ կգնա։

«Առաջին հերթին խաղաղություն եմ ցանկանում մեր Հայրենիքին, սահմանին, Ղարաբաղին։ Անամպ երկինք հայկական աշխարհին։ Թող խախաղություն լինի մեր սահմանին, թող անվտանգության մեջ լինեն նրանք, ովքեր օր ու գիշեր պաշտպանում է մեզ։ Հայրենիքի սահմաններից դուրս ամենուրեք անհանգիստ վիճակ է, ոչ միայն պատերզամի պատճառով, այլև հայկական ինքնությունը պահպանելու տեսակետից։ Թող երկիրն այնպիսի ձգողականություն ունենա, որ ոչ ոք այն չլքի, իսկ բոլոր նրանք, ովքեր լքել են, վերադառնան։ Գուցե ես շատ բան եմ խնդրում, սակայն սա իմ առաջին նամակը չէ, և ես միշտ ստացել եմ այն, ինչ խնդրել եմ, և չգիտես ինչու համոզված եմ, որ այդպես կլինի նաև այս անգամ»։

Հայաստանի կրթության ու գիտության նախարար Արմեն Աշոտյանը Ձմեռ պապին գրած իր նամակում ոչինչ չի խնդրում, պատմում է այս ու այն բաների մասին և գրում, որ մտերմիկ զրույցն արդեն իսկ մեծ նվեր է։

«Այսպիսի բաներ, Ձմեռ Պապի ջան։ Դու, կարևորը, մյուս օրերին քեզ լավ նայիր, թե չէ հիմա հոգսդ շատ է, գլուխդ էլ խառը։ Շատ սեզոնային աշխատանք է քոնը։ Մի բան մտածիր, որ ամբողջ տարի ձեռքդ գործ լինի»։

Լոնդոնի օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի երկակի չեմպիոն և Եվրոպայի եռակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը ցանկանում է Նոր տարուն Հայաստանի համար Օլիմպիական ոսկի նվաճել։

«2016 թվականն օլիմպիական տարի է, և իմ գլխավոր նպատակն է ոսկե մեդալ նվաճել»։

© Sputnik / Самвел СепетчянԼոնդոնի օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի երկակի չեմպիոն և Եվրոպայի եռակի չեմպիոն Արթուր Ալեքսանյան
Армянский борец греко-римского стиля Артур Алексанян - Sputnik Արմենիա
Լոնդոնի օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի երկակի չեմպիոն և Եվրոպայի եռակի չեմպիոն Արթուր Ալեքսանյան

Հայաստանի ճանապաարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության բաժնի պետ, գնդապետ Նորիկ Սարգսյանը բոլորին մաղթում է անվտանգ երթևեկություն ու ամենայն բարիք։

«Ցանկանում եմ, որ Նոր տարուն ՃՏՊ-ի հետևանքով զոհեր չունենանք»։

Իսկ Հայաստանի գլխավոր թունաբան Միքայել Գաբրիելյանը հուսով է, որ հայերը Նոր տարին կդիմավորեն ու կանցկացնեն առանց թունավորումների, ու այդ կապակցությամբ գործնական խորհուրդ տվեց։

«Անհրաժեշտ է չչարաշահել խմիչքը, առավել ևս` չխառնել։ Որպես բժիշկ` առաջին հերթին բոլորին ցանկանում եմ առողջություն»։

Sputnik Արմենիա պորտալը միանում է բոլոր բարեմաղթանքներին ու ցանկանում ձեզ երկարատև հիանալի տրամադրություն` հիմնված հաջողությունների ու անձնական երջանկության վրա։

 

 

Լրահոս
0