00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:40
21 ր
Ուղիղ եթեր
10:01
6 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:41
19 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
33 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հարևաններ. հրդեհի հետևանքով մահացածները հոգեկան խանգարումներ ունեին

© Sputnik / Асатур ЕсаянцПожар в Ереване. Сгорело два жилых дома, погибло 3 человека
Пожар в Ереване. Сгорело два жилых дома, погибло 3 человека - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Սարի թաղում դեկտեմբերի 27-ի լույս 28-ի գիշերը բռնկված հրդեհի հետևանքով երկու տուն է այրվել, մահացել է երեք մարդ։ Տուժածներից մեկին տեղափոխել են հոգեբուժարան։

ԵՐԵՎԱՆ, 28 դեկտեմբերի — Sputnik. Զոհվածները մեկուսացած էին ապրում և ոչ ոքի առաջ դուռ չէին բացում, թեկուզ թաղային ոստիկանը լիներ, Sputnik Արմենիա պորտալին պատմեց հարևան տանը բնակվող Սոս Մնացականյանը, որի տան տանիքը նույնպես վնասվել է հրդեհից։

Նրա խոսքով` տունը, որտեղ բռնկվել է հրդեհը, տաքացնում էին փայտով ու այն ամենով, ինչ ձեռքի տակ էր ընկնում։

«Այդ տանը բոլորը խելագար էին։ Նույնիսկ փրկված ու հոգեբուժարան տեղափոխված աղջկան հազիվ կարողացան տանից դուրս հանել, նա անընդհատ ներս էր վազում… Նրանք այստեղ վաղուց են ապրում, Կիրովաբադից են տեղափոխվել», — ասում է Մնացականյանը։

Մնացականյանի խոսքով` նրանք անընդհատ վիճում էին, իսկ հարևանների հետ չէին շփվում։

Մնացականյանը մասնակցում էր հրդեհի մարման աշխատանքին, օգնում հրշեջներին։

«Տանս տանիքը երեք ամիս առաջ եմ վերանորոգել, ամբողջովին փոխել եմ, իսկ հիմա այրվել է։ Հրշեջները շատ շուտ ժամանեցին, երևի 5 րոպե անց։ 60-70 տոննա ջուր օգտագործեցին։ Լավ է, որ քամի չկար, այլապես կրակը չէին կարողանա մեկուսացնել», — ասում է Մնացականյանը։

Նա նշեց, որ քաղաքապետարանի ներկայացուցիչներ էին եկել, գրառումներ արեցին ու գնացին։

«Նրանք միայն դա են կարողանում», — ասաց Մնացականյանը և ավելացրեց, որ հույս չունի, թե իրեն որևէ մեկը կօգնի տունը վերականգնելու հարցում։

Զրուցեցինք նաև այրված տան հարևանությամբ ապրող Ռոզա Մարտիրոսյանի հետ։

Նա հաստատեց, որ մահացած ընտանիքի անդամները հոգեկան խանգարումներ ունեին ու անդադար վիճում էին։

Տատիկը հայտնեց, որ գիշերը ինչ-որ ձայն լսեց, հետո հարևաններից մեկը գոռաց. «Ռոզա, դուրս արի»;

«Ես շոր գցեցի վրաս ու դուրս վազեցի, տեսնեմ ` կրակ է վառվում, ծուխ է բարձրացել։ Շատ վախեցա», — դողացող ձայնով պատմեց Մարտիրոսյանը ։

Նրան անչափ հուզում էր մյուս հարևանի ճակատագիրը, որի տունը նույնպես այրվել է, և այժմ տանտիրուհին աղջկա տուն է տեղափոխվել։ «Նա շատ լավ կին է, մենակ է ապրում, երկու ամուսնացած աղջիկ ունի», — ասաց տատիկը։

Ըստ նրա` երկար ժամանակ պետք եղավ հրդեհն ամբողջությամբ մարելու համար։ Թեև հրշեջները չէին ուշացել, այնուհանդերձ նրանք միայն լուսադեմին կարողացան մարել կրակը։

 

 

Լրահոս
0