00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:29
5 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
37 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ավագանու ընդդիմադիր անդամներ
13:07
6 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:26
4 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
33 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Արամ Օրբելյան
Փաստը, որ ոչ ոք չգիտի կադրային զտումների պատճառները, արդեն խնդրահարույց է.Օրբելյան
19:05
5 ր
Դավիթ Հարությունով
Կան մի շարք գործոններ, որոնք դրդել են կադրային լուծումների․Հարությունով
19:11
8 ր
Սուրեն Գրիգորյան
Երևանի ամանորի ձևավորումը կարժենա 549 միլիոն 706 հազար դրամ․Գրիգորյան
19:20
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Գալուստ Սահակյան. «Թող նոր տարին քեզ բոյ տա, ինձ էլ` խելք»

Բաժանորդագրվել
Հայաստանի Ազգային ժողովում ԶԼՄ–ների ներկայացուցիչների համար նախատեսված ընդունելությունը նշանավորվեց ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանի հերթական սուր կատակով

ԵՐԵՎԱՆ, 28 դեկտեմբերի — Sputnik. Միջոցառումը դեռ չէր սկսվել, իսկ լրագրողներն արդեն հավաքվել էին դահլիճում։ Ոմանք միջոցառմանը հասան տասը րոպե կամ կես ժամ ուշացած, մի քանիսն էլ դահլիճ մտան պարգևատրման պահին, որպեսզի ստանան արժանի ծաղկեփունջն ու պատվոգիրը։ Պարգևատրվածներից մեկը նկատեց, որ տարեցտարի ծաղկեփնջերը «փոքրանում են, իսկ միջոցառումն էլ ավելի համեստ է դառնում»։

Սահակյանն, ավանդույթի համաձայն, գնահատեց լրագրողների աշխատանքը և շնորհակալություն հայտնեց նրանց։

«Շնորհակալություն նաև քննադատության համար, քանի որ քննադատությունը միշտ կառուցողական առաջարկներ է ծնում, որոնք նպաստում են ինչպես մեր համագործակցության, այնպես էլ `Ազգային ժողովի գործունեության բարելավմանը», — ասաց Սահակյանը։

Նա նշեց, որ շատ հավանական է` լրագրողներն իրենք դառնան պատգամավորներ, քանի որ խորհրդարանում արդեն նման նախադեպ կա։

Խոսնակը շարունակեց խոսել, սակայն նրա խոսքը գրեթե չէր լսվում դահլիճի վերջում։ Հավաքվածների դեմքերն էլ առանձնապես մեծ հետաքրքրություն չէին արտահայտում։

Մարդիկ` խումբ-խումբ կանգնած, զրուցում էին։ Շատերը վաղուց չտեսած ծանոթներին էին հանդիպել, հատկապես` խմբագիրները, ովքեր հազվադեպ են որևէ միջոցառման գնում։

Երիտասարդ աղջիկներն ուրախ աղաղակելով միմյանց գիրկ էին նետվում, համբուրվում ու հարցուփորձ անում։ Տղամարդիկ և կանայք ավելի զուսպ էին. «ծանրումեծ» շրջում էին դահլիճում, մերթընդմերթ գլխով անում մարդկանց, երբեմն բաժակ բարձրացնում։

Մրցանակաբաշխությունն ավարտվեց։ Սահակյանը որոշեց անձամբ շնորհավորել հավաքվածներին։

Խոսնակի հանդեպ առանձնակի սեր վայելող լրագրողները սկսեցին լուսանկարվել նրա հետ։

Իր սուր հումորներով հայտնի Սահակյանն այս անգամ էլ չհիասթափեցրեց հավաքվածներին։ Կարճահասակ լրագրողներից մեկին նա հրաշալի բարեմաղթանք հղեց։

«Թող նոր տարին քեզ բոյ տա, ինձ էլ` խելք», — ասաց Սահակյանը։

Պաշտոնական մասն ավարտվեց, գործի անցան լուսանկարչական ապարատներն ու հեռախոսները, սեղանները սկսեցին դատարկվել, իսկ հյուրերը կամաց-կամաց ցրվեցին։

 

 

Լրահոս
0