00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Գոհար Վարդանյան
Նոր համակարգը կօգնի բացառել սննդային թունավորումների դեպքերը հանրային սննդի կետերում. Գոհար Վարդանյան
09:07
11 ր
Սոսե Չանդոյան
Հայաստանի Հանրապետությունում չկա օբյեկտիվություն կա ընտրովի արդարադատություն․ Սոսե Չանդոյան
09:18
11 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Արա Պողոսյան
Տպավորություն է, որ ձևավորվել են վասալային հարաբերություններ. Արա Պողոսյան
09:05
5 ր
Հայկ Ֆարմանյան
Սա նշանակում է անուղղակի ֆինանսավորել Ադրբեջանին, ադրբեջանական բանակին. Հայկ Ֆարմանյան
09:12
7 ր
Քրիստինա Վարդանյան
Չի կարելի ասել, որ Ավինյանի պաշտոնավարման ընթացքում արվել է ավելին, քանի մինչ այդ․ Քրիստինա Վարդանյան
09:20
11 ր
Ուղիղ եթեր
09:31
4 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
3 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արփինե Հովհաննիսյան. արդարադատություն Հայաստանում կա, բայց խնդիրները շատ են

Բաժանորդագրվել
Երկուսը մեկում. Հայաստանի արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն ամփոփեց տարին և պաշտոնավարման 100-րդ օրը:

ԵՐԵՎԱՆ, 28 դեկտեմբերի-Sputnik. Հայաստանի արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը դեկտեմբերի 28-ին ամփոփեց անցնող տարին և իր պաշտոնավարման 100-րդ օրը։

«Հայաստանում կա՞ արդարադատություն, թե՞ ոչ» լրագրողների հարցին ի պատասխան նախարարը նշեց.

«Արդարադատություն Հայաստանում կա, բայց այն շատ խնդիրներ ունի, և կերտման համար մեզնից յուրաքանչյուրը պատասխանատու է` թե՛ դուք, թե՛ ես։ Միայն նախարարը չէ պատասխանատու, այլ ձեզնից յուրաքանչյուրն իր իրավասությունների շրջանակում»,- ասաց Հովհաննիսյանը։

Արփինե Հովհաննիսյանի համար բարդ է գլխավորել մի ոլորտ, որտեղ «արդարության հետ կապված ընկալումները տարբեր» են:

Նախարարն անդրադարձավ նաև այն հարցին, թե ինչու է ԴԱՀԿ-ի աշխատակիցների գործելակերպը դժգոհությունների առիթ տալիս:

«ԴԱՀԿ-ն օրինական հարկադրանք կատարող մարմին է, և աշխարհի ոչ մի երկրում այդ մարմնից մարդիկ գոհ չեն լինում: Մենք համակարգն ամբողջությամբ էլեկտրոնային ենք դարձրել, որպեսզի ԴԱՀԿ որևէ աշխատող սուբյեկտիվ ձևով չկարողանա միջամտել հարցերին: Կարևորագույն խնդիրներից մեկը, որ քաղաքացիների մոտ դժգոհություն էր առաջացնում և տարածված խնդիր էր, կրկնակի արգելանքի խնդիրն էր, որ մարդիկ վճարում էին, բայց համակարգը ցույց չէր տալիս: Նման խնդիր այլևս չունենք: Հաջորդ խնդիրը բանկային հաշիվների արգելանքն էր, որը ևս լուծվեց»,-ասաց Արփինե Հովհաննիսյանը:

Նախարարը պատասխանեց նաև ցմահ դատապարտյալների հացադուլի և նրանց հարազատների կողմից բարձրացվող խնդիրների մասին հարցին։

«Եթե հացադուլավորները կամ նրանց հարազատները պահանջում են քրեական գործերի վերաբացում, նախարարը որևէ լիազորություն չունի այս խնդրի հետ կապված: Պահանջում են նախարարից մի բան, որի իրավունքը ես չունեմ, անելու դեպքում էլ հակաիրավական եմ լինելու: Նախարարությունն իր իրավասությունների շրջանակում արձագանքում է այն խնդիրներին, որոնք կապված են տեսակցության հետ»,-ասաց Արփինե Հովհաննիսյանը:

Նախարարի խոսքով` պատժի պայմանական վաղաժամկետ ազատման ինստիտուտի օրենսդրական կարգավորման մեջ մի շարք հարցեր կան, որի ուղղությամբ աշխատում է անկախ միջգերատեսչական հանձնաժողով:

Ինչ վերաբերում է քաղբանտարկյալների խնդրին, ապա Արփինե Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ ԵԽԽՎ-ում ընդունվել են մի շարք բանաձևեր, որոնցով սահմանվում են չափանիշներ, թե ովքեր են քաղբանտարկյալները: Նախարարի հավաստմամբ` «Հայաստանում որևէ քաղբանտարկյալ չի համապատասխանում այդ չափանիշներին»:

 


Լրահոս
0