ԵՐԵՎԱՆ, 24 դեկտեմբերի — Sputnik. Հրդեհը բռնկվել է Սաուդյան Արաբիայի Ջիզան քաղաքի հիվանդանոցի ինտենսիվ թերապիայի բաժանմունքում։ Հրդեհի զոհ է դարձել 25 մարդ, հինգշաբթի հայտնել են Սաուդյան Արաբիայի քաղաքացիական պաշտպանության վարչությունից։
«Ջիզանի հիվանդանոցի հրդեհից տուժածների ընդհանուր թիվը հասել է 107-ի, մահացել է 25 մարդ», — ասվում է Սաուդյան Արաբիայի քաղաքացիական պաշտպանության վարչության հայտարարության մեջ, որը հրապարակվել է Twitter —ի պաշտոնական էջում։
Ինչպես նշված է Twitter-ի էջում, հրդեհն արդեն մարվել է։ Համապատասխան ծառայությունները ժամանել են դեպքի վայր` հրդեհի առաջացման պատճառները պարզելու համար։
مصادر لـعكاظ ارتفاع حصيلة الوفيات في #حريق_مستشفي_جازان_العام إلى 31 حالة وفاة https://t.co/RzNowpSHT0 #عكاظ #عاجل pic.twitter.com/9SHM7gJn3X
— صحيفة عكاظ (@OKAZ_online) 24 декабря 2015