ԵՐԵՎԱՆ, 21 դեկտեմբերի– Sputnik. Հայաստանի ջրացատկի հավաքականի մարզիկները՝ գլխավոր մարզիչ Հրաչյա Չանդիրյանի գլխավորությամբ, Մինսկում մասնակցել են ջրացատկի Բելառուսի գավաթի բաց մրցաշարին, հաղորդում է news-am-ը։
Վլադիմիր և Ազատ Հարությունյանները սինխրոն ձևի 10 մետր աշտարակացատկում գրավել են 2-րդ տեղը, իսկ 3 մետր ոստնակացատկում՝ 3-րդ հորիզոնականը:
Աշտարակացատկի անհատական մրցումներում Լև Սարգսյանը գրավել է 2-րդ տեղը, Վլադիմիր Հարությունյանը՝ 3-րդ տեղը, իսկ Ազատ Հարությունյանը՝ 5-րդ տեղը:
1 մետր ոստնակացատկում Լև Սարգսյանը 4-րդն էր, իսկ 3 մետր ոստնակացատկում Վլադիմիր Հարությունյանը 6-րդն էր:
Մրցաշարին մասնակցել են Ղազախստանի, Բելառուսի, Ուկրաինայի և Հայաստանի ներկայացուցիչները։