00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Միքայել Պողոսյան. «Հու՛յս, այլ ոչ թե խուտուտ»

Բաժանորդագրվել
Ճանաչված ու սիրված դերասան Միքայել Պողոսյանը Sputnik Արմենիա ռադիոկայանի եթերում խոսել է հայկական կինոյի միտումների, «մեր ժամանակների հերոսների», կատակերգության ու «խուտուտի» տարբերության, «Խաթաբալադայի» ֆենոմենի մասին:

— 2015 թվականը հայկական կինոյի համար պրեմիերաներով և հանդիսատեսով հարուստ տարի էր, ինչի արդյունքում այդ ֆիլմերն արժանացան մեծամասնության հավանությանը և փոքրամասնության քննադատությանը: Բայց, ցավոք, քննադատող փոքրամասնությունը դժվարանում է այլընտրանք առաջարկել: Ինչու՞։

— Այսօր լավի, իսկականի, պրոֆեսիոնալի մասին չափանիշներն այնքան խեղաթյուրված են, որ իրեն արվեստի մարդ համարող յուրաքանչյուր երկրորդը որոշում է մտնել կինոարտադրության ոլորտ, իրեն թույլ է տալիս հայտնվել հանդիսատեսի առաջ և ինչ-որ բաներ քարոզել: Այդ ամենը չի կարելի արգելել, սակայն մենք պարտավոր ենք ունենալ որոշակի սեփական վերաբերմունք: Թող քննադատները կարողանան ունենալ այնքան ինքնասիրություն, որպեսզի քննադատեն այդ ցածրորակ ֆիլմերը, որոնք միայն հանդիսատես են բերում, այլ ոչ թե արժեք: Ինձ ոչ-ոք չի կարող համոզել, որ այն, ինչի վրա միլիոնավոր ճանճեր են հավաքվում, լավի չափանիշ է:

— Երբեմն ասում են, որ եթե ֆիլմը դիտելու են եկել հսկայական թվով մարդիկ, ապա ֆիլմը քննադատողները ակամայից քննադատում են նաև այդ հանդիսատեսին, այսինքն` սեփական ազգի մեծ մասին:

— Դա նույնպես հանդիսատես կորզելու միտում է ` հնամաշ, ամպագոռգոռ, ծիծաղելի: Ես չեմ համարում, որ այդ ֆիլմերը ստեղծողները ապաշնորհ են, բայց նրանք իրենց շնորհքը ճիշտ նպատակով օգտագործելու սկզբունքներ չունեն:

Կարեն Ավետիսյան և Միքայել Պողոսյան - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
ԱրտԲոքս. Միքայել Պողոսյան
— Կարծում եմ` նման ֆիլմեր արտադրողների մի մասը չի համաձայնվի Ձեզ հետ` վստահեցնելով, որ իրենք բնավ քարոզով չեն զբաղված, այլ ընդամենը ստեղծում են կոմերցիոն արտադրանք և ընդամենը ծիծաղ առաջացնելու նպատակ ունեն:

— Կոմերցիոն ժանրը չի նշանակում արժանապատվության բացակայություն: Եթե դու քեզ թույլ ես տալիս դրվագներ, որոնք «պլինտուսից» ցածր են, ապա դու ենթակա չես առհասարակ որևէ վերաբերմունքի:

— Վերադառնում ենք նույն հարցին` իսկ որտե՞ղ է «պլինտուսից» բարձր այլընտրանքը:

— Այլընտրանքը հեշտ չի ստեղծվում: Կատակերգությունը շատ բարդ ժանր է` իր օրենքներով: Թող գոնե նստեն ուսումնասիրեն, սցենար գրելիս` դիմեն պրոֆեսիոնալների: Նրանք ուշադրություն չեն դարձնում դերասանական խաղին, որը նրանց համար ընդամենը խուտուտ տալու հնարավորություն էч գրոտեսկի անընդունելի ծայրահեղություններով: Այդ ամենը խոսում է «դելիտանտ» լինելու մասին:

— Դուք կո՞ղմ եք, որ որևէ «հսկող մարմին» լինի, ասենք` գեղխորհուրդ։ Բայց չէ՞ որ այդ դեպքում կբախվենք մեկ այլ, գրիբոյեդովյան հարցի` «իսկ ովքե՞ր են դատավորները»։

— Այսօր որոշում կայացնողները կինոթատրոնների ղեկավարներն են, որոնք գումար են վաստակում` առանց հաշվի առնելու ցուցադրվող ֆիլմերի որակը: Խորհուրդ ստեղծելու իմաստը ես չեմ հասկանում: Խորհուրդն այստեղ անզոր է, այն ավելի շատ կարող է աշխատանք կատարել մշակույթի նախարարությանը կից, որտեղ չկա ռազմավարություն` ըստ որի կորոշվի, թե ինչու պետք է ստեղծվի այս ֆիլմը և ոչ թե այն մեկը: Արդյունքում ունենք այն, ինչ ունենք` զուտ քանակային առաջընթաց:

— Եթե տեղափոխվենք 3-րդ զուգահեռական` թատրոն, կգտնենք բարձրարժեք օրինակներ, որոնք միայն վերնախավի ներկայացուցիչների համար էին ու մեծ ճանաչում էին վայելում, օրինակ` «Խաթաբալադան»։

© Личная страница в ФБՀատված «Խաթաբալադա» ներկայացումից
Кадр из спектакля Хатабалада - Sputnik Արմենիա
Հատված «Խաթաբալադա» ներկայացումից

— «Խաթաբալադան» առանձին պատմություն էր` բոլոր կանոններից դուրս: Առաջին հերթին եկավ հենց էլիտան ու հետո նոր իր հետևից բերեց մարդկանց: Արդյունքում այն դարձավ ֆենոմեն բոլորի համար: Յուրաքանչուրը գտնում էր այնտեղ իրենը` մեկը գալիս էր մտորելու համար, մյուսը` ծիծաղելու, մեկ ուրիշը` ապտակ ստանալու համար: Ես համոզված եմ, որ եթե ստեղծվի այսօր մի ֆիլմ, որը կպատասխանի մեր ժողովրդի լուրջ և ցավոտ հարցերին` այն մեծ հաջողություն կունենա: Այն տղաներին, ովքեր ստեղծում են այսօրվա ֆիլմերը, կարելի է հաճախ տեսնել ժողովրդի ավանգարդում` լոզունգներ գոռալիս: Ավելի լավ կլինի, որ նրանք մտածեն, իսկ ինչ են նրանք քարոզում իրենց ֆիլմերով և ինչի են դուրս գալիս դառնալու այն նույն ժողովրդի առաջնորդը, ում ճաշակը իրենք իսկ վարկաբեկում են ու փչացնում: Եթե մեկը քարոզում է մի բան, իսկ ստեղծագործում մեկ այլ բան` ուրեմն նա չկայացած երևույթ է, ով ժամանակ վատնելու համար է ու ժամանակավոր:

— Վատ պայմանների դեպքում սովորաբար արվեստը վերելք է ապրում։ Մեր օրերում դուք արվեստում տեսնու՞մ եք նման արտացոլում:

— Մենք ապրում ենք ծանր բարոյական անկման մեջ: Թե՛ 1988-ին, թե՛ նույնիսկ մութ ու ցուրտ տարիներին չկար այնպիսի բարոյական ընկճվածություն, ինչպես հիմա: Այն ժամանակվա խնդիրները ավելի շատ ֆիզիկական էին ու վերաբերում էին մարդու գոյատևմանը, իսկ այսօր կարծես տեսնում ենք լուսավոր Երևան, լեփ-լեցուն սրճարաններ, բայց միևնույն ժամանակ ` բարոյական լուրջ անկում: Այս իրողությունը պահանջում է շատ լուրջ անդրադարձ ու մանավանդ այն արվեստագետների համար, ովքեր գործ ունեն հանդիսատեսի հետ: Ժողովրդին պետք է սատար կանգնել հույս տալով, այլ ոչ թե խուտուտ:

© YerevakLurՄիքայել Պողոսյան
Актер Микаель Погосян - Sputnik Արմենիա
Միքայել Պողոսյան

— «Մեր ժամանակների հերոս» ասվածը բոլոր ժամանակների համար արդիական է, բայց նաև միշտ տարբեր։ Այսօրվա հերոսը գուցե հենց «խուտուտ տվո՞ղն է»։

— Ցավը հենց դա է: Նա իր «այլանդակ բերանով» այսօր դարձել է ժողովրդի հերոս, ու դա է վերոնշյալ անկման ամենավառ դրսևորումը: Հերոսները նրանք են, ովքեր «լուռ ու մունջ» են մնացել ու փորձում են ինչ-որ բան փոխել:

— Վերջին շրջանում ո՞ր արվեստի գործն է տպավորություն թողել Ձեզ վրա։

— Իտալացի ռեժիսոր Պաոլո Սորենտինոյի «Մեծ գեղեցկություն» և «Երիտասարդություն» ֆիլմերը: Կարծում եմ` վաղուց իտալական կինոարվեստում նման վարպետ չէր հայտնվել:

— Եթե երևակայենք, որ մշակույթի ոլորտի բոլոր լծակները Ձեր ձեռքում են, որը կլինի ամենաառաջնահերթ որոշումը:

— Կփորձեի ստեղծել մի դաշտ, որտեղ մշակույթը կարող է գոյատևել, իսկ այդպիսի դաշտ ստեղծելու համար այսօր բարեբախտաբար մենք ունենք գեղանկարիչներ, ովքեր կարող են մրցակցել համաշխարհային ամենաբարձր չափանիշներով: Անհատական արվեստը մեզ մոտ ստացվում է` ի տարբերություն կոլեկտիվ արվեստի:
Իսկ առաջին հերթին կփոխեի բոլոր մշակութային հիմնարկների ղեկավարներին։

© SputnikՄիքայել Պողոսյանը Sputnik Արմենիա ռադիոկայանում, հաղորդավար Կարեն Ավետիսյանի հետ
Կարեն Ավետիսյան և Միքայել Պողոսյան - Sputnik Արմենիա
Միքայել Պողոսյանը Sputnik Արմենիա ռադիոկայանում, հաղորդավար Կարեն Ավետիսյանի հետ

 

Լրահոս
0