ԵՐԵՎԱՆ, 14 դեկտեմբերի – Sputnik. Թբիլիսիի կենդանաբանական այգում հրդեհ է բռնկվել է 80 քառակուսի մետր տարածքում, որտեղ պահվել է մեծ քանակությամբ խոտ, հայտնել են Վրաստանի արտակարգ իրավիճակների ծառայությունից, տեղեկացնում է Sputnik Վրաստանը։
«Հրդեհի առաջացման հստակ պատճառը հայտնի չէ: Դեպքի վայրում աշխատել է 7 հրշեջ հաշվարկ, արդյունքում հրդեհը չեզոքացվել է»,- հայտնել են ծառայությունից։
Հրդեհի հետևանքով ոչ ոք չի տուժել։
«Պատճառները հայտնի չեն, փորձագետներն աշխատում են այդ ուղղությամբ։ Մենք գիտենք, որ կրակն արագ չեզոքացվել է, և մեր աշխատակիցները, որոնք եղել են տեղում, կարողացել են ժամանակին փրկել կենդանիներին»,– հայտարարել է կենդանաբանական այգու տնօրեն Զուրաբ Գուրիելիձեն։
Թբիլիսիի կենդանաբանական այգին ուժեղ վնասվել էր ջրհեղեղի հետևանքով ընթացիկ տարվա ամռանը` հունիսի 14-ին: