00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:29
4 ր
Ուղիղ եթեր
09:41
19 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
36 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:26
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:52
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Թբիլիսիում ջրհեղեղից տուժած կենդանաբանական այգին կվերաբացվի սեպտեմբերին

город Тбилиси
город Тбилиси - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Կենդանաբանական այգու տնօրենի խոսքով, կաշխատի այն մասը, որը չի վնասվել ջրհեղեղից։ Ծրագրվում է, որ կենդանաբանական այգին կհամալրվի որոշ նոր կենդանատեսակներով, այդ թվում` կապիկներով

ԵՐԵՎԱՆ, 18 օգոստոսի —  Sputnik. Թբիլիսիի կենդանաբանական այգին, որի մեծ մասն ավերվել էր հունիսի կեսին գրանցված տարերային աղետի հետևանքով, կվերսկսի աշխատանքը սեպտեմբերին։ Ինչպես նշել է տնօրեն Զուրաբ Գուրիելիձեն, կգործարկվի այն հատվածը, որը հնարավոր էր վերականգնել և մաքրել։

Քամու ուղեկցությամբ` կարկտախառը հորդառատ անձրև գրանցվեց Թբիլիսիում հունիսի 14–ի լույս գիշերը։ Աղետի հետևանքով վնասվել են բնակելի տներ, ճանապարհներ, ենթակառուցվածքների օբյեկտներ, կենդանաբանական այգու տարածքը գրեթե ամբողջովին ավերվել էր։ Կենդանաբանական այգու 600 կենդանիներից ողջ էր մնացել կեսից պակասը։ Որոշ կենդանիներ հայտնվել էին փողոցում, այդ թվում` գիշատիչները։ Դրանց մի մասին հաջողվել է քնեցնել և վերադարձնել այգի, որոշներին էլ ստիպված են եղել կրակել։

«Այս պահին առայժմ վերականգնող աշխատանքներ և կենդանաբանական այգու տարածքի մաքրման աշխատանքներ են տարվում։ Մաքրումը գրեթե ավարտված է, սակայն կան մանրամասներ, որոնք պետք է ավարտել։ Սեպտեմբերին կենդանաբանական այգին կբացվի, կաշխատի այն մասը, որը հնարավոր էր վերականգնել»,– լրագրողներին ասել է Գուրիելիձոն ։

Ըստ նրա, ծրագրվում է, որ կենդանաբանական այգին կհամալրվի որոշ նոր կենդանիներով, այդ թվում` կապիկներով։ «Միակ բանը, որը մեզ խանգարում է բերել կենդանիներին, այն է, որ վանդակների մեծ մասն ավերված է»,– ասել է նա։

Ինչպես ավելացրել է կենդանաբանական այգու տնօրենի տեղակալ Դավիթ Տակտակիշվիլին, նոր կենդանաբանական այգին, որը քաղաքապետարանի որոշմամբ կբացվի մայրաքաղաքի ծայրամասում, կբացվի ենթադրաբար երկու–երեք տարի անց և կզբաղեցնի 47 հեկտար մակերես։

«Թբիլիսիի քաղաքապետարանն ակտիվ մասնակցում է այդ աշխատանքին։ Մոտ 47 հեկտարը հնարավորություն է տալիս մեզ մեծ չափերի վանդակներ տեղադրել։ Դա լավ այգի է լինելու, և այնտեղ ժամանած մարդն ուսուցողական տեղեկություն կստանա, կկարողանա հանգստանալ»,– ասել է փոխտնօրենը։

Ըստ նրա, կենդանաբանական այգու ղեկավարությունը և Թբիլիսիի քաղաքապետարանը կփորձեն նոր կենդանաբանական այգին մոտեցվել է Եվրոպայի և ԱՄՆ–ի չափանիշներին։ Ճիշտ է, Տակտակիշվիլին չի հայտնել, թե երբ կսկսվի շինարարությունը։

Ավելի վաղ քաղաքապետ Դավիդ Նարմանիան ասել էր, որ նոր կենդանաբանական այգու նախագիծն արդեն պատրաստ է, իսկ շինարարությունը կսկսվի 2016 թվականի գարնանը։

Լրահոս
0