ԵՐԵՎԱՆ, 11 դեկտեմբերի – Sputnik. Ըմբշամարտի համաշխարհային միությունը (UWW) հրապարակել է հունահռոմեական ոճի ըմբշամարտի լավագույն մարզիկների վարկանիշային աղյուսակը, որտեղ հայ ըմբիշ Արթուր Ալեքսանյանը շարունակում է գլխավորել 98 կգ քաշայինների ցուցակը, հայտնում է ՀԱՕԿ լրատվության բաժինը:
Հաղորդագրության համաձայն` 59 կգ քաշային Ռոման Ամոյանը 14-րդն է, առաջին Եվրոպական խաղերի փոխչեմպիոն, աշխարհի առաջնության 5-րդ մրցանակակիր Միհրան Հարությունյանը (66 կգ)` 5-րդը, 71 կգ քաշային Վարշամ Բորանյանը զբաղեցնում է 16-րդ հորիզոնականը: 75 կգ քաշային, աշխարհի 2014 թվականի չեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը 8-րդ տեղում է: 80 կգ քաշային Էդուարդ Սարգսյանը նույնպես 14-րդն է: 85 կգ քաշային, առաջին Եվրոպական խաղերի 5-րդ մրցանակակիր Մաքսիմ Մանուկյանը 15-րդ տեղում է:
Ըմբշամարտի համաշխարհային միությունը յուրաքանչյուր խոշոր մրցաշարից հետո թարմացնում է վարկանիշային աղյուսակը: