00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արթուր Ալեքսանյան. իմ սիրտն ազատ է, սակայն մտքերս ուրիշ տեղ են

© Sputnik / Асатур ЕсаянцАрмянский борец греко-римского стиля Артур Алексанян
Армянский борец греко-римского стиля Артур Алексанян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայ ըմբիշը, ով վերջերս հունահռոմեական ըմբշամարտի ԱԱ–ում երկրորդ անգամ «ոսկի» է նվաճել, կարծում է, որ իր քրտնաջան աշխատանքի շնորհիվ է հասել հաղթանակների։

Հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի կրկնակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը Sputnik Արմենիա պորտալին տված հարցազրույցի ժամանակ պատմեց իր անձնական կյանքի, հիմնական նպատակների, իր կնոջ իդեալի և փոքրիկ թուլությունների մասին։

– Արթուր, ի՞նչ էիր զգում, երբ առաջին անգամ չեմպիոնի կոչմանն արժանացար, և աշխարհի առաջնության ո՞ր մեդալն է Քեզ համար ամենաարժեքավորը։

© Sputnik / Асатур ЕсаянцՀունահռոմեական ըմբշամարտի աշխարհի կրկնակի չեմպիոն Արթուր Ալեքսանյան
Армянский борец греко-римского стиля Артур Алексанян - Sputnik Արմենիա
Հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի կրկնակի չեմպիոն Արթուր Ալեքսանյան

– Ես սկսել եմ սպորտով զբաղվել, իմ առջև հստակ նպատակներ դնելով, դրանցից մեկն էր` աշխարհի չեմպիոն դառնալը։ Ես շատ ուրախ էի, որ իմ քրտնաջան աշխատանքի շնորհիվ կարողացա հասնել իմ նպատակին։ Ինչ վերաբերում է նվաճած մեդալների կարևորությանը, ապա ցանկացած հաղթանակ ինձ համար շատ կարևոր և թանկ է, քանի որ այն մեծ աշխատանքի արդյունք է։

– Ինչպե՞ս են անցնում քո օրերը ելույթների նախօրեին։

– Մրցումներից առաջ ես միշտ գտնվում եմ հավաքներին։ Յուրաքանչյուր օր երկու  անգամ մարզվում եմ հավաքականի և մարզիչների հետ։ Բնականաբար, այդ օրերին, մարզումների գործընթացը տարբերվում է սովորականից` այն ավելի լուրջ և կենտրոնացած է լինում։

– Իսկ կարելի՞ է իմանալ չեմպիոնի սննդակարգը, կա՞ն մթերքեր, որոնք անպայման մտնում են քո սննդակարգի մեջ, և օրական քանի՞ անգամ ես սնվում։

– Դե, իհարկե, պետք է ուտել այն մթերքները, որոնք մարզիկին շատ էներգիա են տալիս։ Ես օրական երեք անգամ եմ սնվում։  Սակայն ես մի փոքրիկ թուլություն ունեմ` չեմ կարողանում հրաժարվել քաղցրավենիքից և խմորեղենից։

Армянский борец греко-римского стиля Артур Алексанян - Sputnik Արմենիա
Ըմբիշ Արթուր Ալեքսանյանը մտադիր է Հայաստանի համար օլիմպիական ոսկի նվաճել
– Շատ մասնագետներ կարծում են, որ քո քաշային կարգում չկա և մոտ ապագայում չի լինի քեզ հավասարը։ Ինչպե՞ս ես դրան վերաբերվում։

– Աշխատում եմ ապագայի մասին չմտածել։ Ինչ վերաբերում է իմ ներկայիս մրցակիցներին, ապա այդ մասին ավելի լավ է դատեն մասնագետները, քանի որ նրանք ավելի լավ գիտեն։ Անձամբ ես կարծում եմ, որ բոլոր մարզիկներն ինձ արժանի մրցակիցներ են և անհրաժեշտ է առաջ գնալու համար շատ աշխատել։

– Դու սպորտում կուռք ունե՞ս։

– Կուռք չունեմ, սակայն նպատակներ ունեմ, որոնց ձգտում եմ։

– Եթե կարելի է մի անձնական հարց… Շատ աղջիկներ հետաքրքրված են քեզանով։ Ներկա պահին քո սիրտն ազա՞տ է։

– Այո (ժպտում է), իմ սիրտն ազատ է, և առայժմ, եթե անկեղծ լինեմ, այդ մասին չեմ մտածել, քանի որ առջևում Օլիմպիական խաղերն են, և իմ բոլոր մտքերը դրանով են զբաղված։

– Իսկ ո՞րն է կնոջ քո իդեալը, ու՞մ կցանկանայիր քո կողքին տեսնել։

© Sputnik / Асатур ЕсаянцՀունահռոմեական ըմբշամարտի աշխարհի կրկնակի չեմպիոն Արթուր Ալեքսանյան
Армянский борец греко-римского стиля Артур Алексанян - Sputnik Արմենիա
Հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի կրկնակի չեմպիոն Արթուր Ալեքսանյան

– Գեղեցիկ և խելացի (ժպտում է)։

– Քո սիրած օծանելիքը։

— Chanel, Armani, Bvlgari

– Ավտոմեքենայի ո՞ր ապրանքանիշն ես  նախընտրում։

– Mercedes-Benz և BMW. Ամենից շատ, իհարկե, Mercedes-Benz եմ սիրում։

– Երազանք և կյանքի հիմնական նպատակ ունե՞ս։

– Իմ գլխավոր նպատակը Օլիմպիական խաղերին ոսկի նվաճելն է։ Իմ կյանքում երեք նպատակ կար` Եվրոպայի չեմպիոնի տիտղոսին արժանանալը, աշխարհի չեմպիոն և  օլիմպիական չեմպիոն դառնալը։ Կարելի է ասել, որ երեք հիմնական նպատակներից երկուսն իրականացել են, մնացել է մեկը` ամենակարևորը։

Լրահոս
0