ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի- Sputnik. «Գազպրոմն» իրանցի գործընկերների հետ գազի փոխանակման գործողությունների վերաբերյալ հարցեր է քննարկում` «կապույտ» վառելիքը Հայաստան մատակարարելու համար, լրագրողներին հայտնել է ընկերության ղեկավար Ալեքսեյ Միլերը։
Պատասխանելով այն հարցին, թե բանակցությունների ընթացքում վրացական կողմից շոշափվե՞լ է արդյոք Իրանից Հայաստան գազ առաքելու թեման, Միլերն ասել է. «Այո, թեմային անդրադարձել ենք, ներկա պահին մեր իրանցի գործընկերների հետ մշակում ենք փոխանակման գործողությունների հարցերը»։
Այժմ ռուսական գազը Հայաստան է առաքվում Վրաստանի տարածքով։
2014թ.-ին «Գազպրոմի» խումբը Վրաստան է առաքել 300 խմ գազ։
Նոյեմբերի վերջին Իրանի նավթի նախարար Բիջան Զանգանեն հայտնել էր, որ Իրանն արդեն քննարկում է Ռուսաստանի հետ նավթային և գազային համաձայնությունների մանրամասները։