00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
38 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Խախտումներ. ընդդիմությունը կեղծիքներ է մատնանշում

© Sputnik / Asatur YesayantsРеферендум по Конституционным реформам в Армении
Референдум по Конституционным реформам в Армении - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն անցնում է կեղծիքներով, հայտարարել է «Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը

ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի — Sputnik. Ինչպես հայտնում է news.am-ը, նա նշել է, որ վաղ առավոտից իրենք արձանագրել են մի շարք խախտումներ, մասնավորապես` թիվ 7/23 ընտրատեղամասում ինչ-որ խմորեղենի արտադրության աշխատակիցներ են եկել քվեարկելու, որը կասկածելի է, թիվ 7/22 տեղամասում կանխվել է առանց ստորագրության քվեարկելու փորձը, թիվ 7/33 տեղամասի դիմաց կայանված «Գազել»-ում քաղաքացիներին գումար են բաժանել, թիվ 7/27 ընտրատեղամասում քվեաթերթիկը տրվել է առանց ստորագրության, իսկ 16/42 տեղամասում (Խարբերդ) լցոնում է տեղի ունեցել:

«Սպասելի էր, որ այս քվեարկությունը կեղծիքներով է անցնելու եւ ոչ մի լեգիտիմություն ունենալ չի կարող: Իշխանությունները դիմում են տարբեր կեղծիքներ, ցավոք այս ծառը բարի պտուղ չի տալիս»,-ասել է Արմեն Մարտիրոսյանը՝ հավելելով, որ հանձնաժողովի անդամների եւ վստահված անձանց նկատմամբ ճնշումներն ավելացել են:

«Ես 1996-ից ընտրական հանձնաժողովի անդամ եմ, երբևէ չեմ հիշում, որ այսպիսի ճնշումներ ու գայթակղություններ լինեն հանձնաժողովի անդամների նկատմամբ: Կրիմինալի մասնակցությամբ լցոնումներ են տեղի ունենում: Ինչ կեղծիք արվում է, արվում է տեղամասերում»,-ընդգծել է նա:

Լրահոս
0