ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի — Sputnik. Դեկտեմբերի 6-ն է` երկար սպասված հանրաքվեի օրը, որին նախորդած քարոզարշավի ընթացքը թեժ զարգացում էր խոստանում։ Բարեբախտաբար առավոտը խաղաղ է սկսվել, ոմանք քվեարկության են եկել առաջին մասնակիցը լինելու նպատակով, ոմանք երկար են սպասել այս օրվան, ու անհամբերությունն է նրանց բերել ընտրատեղամաս։ Քաղաքացիներն առանց ավելորդ անհանգստության կատարում են իրենց քաղաքացիական պարտքն ու հեռանում։
Առայժմ 1997 ընտրատեղամասից բացվել է 1989-ը, ութը բացվելու են քրեակատարողական հիմնարկներում։ Նախատեսված է, որ քրեակատարողական հիմնարկներում տեղակայված ընտրատեղամասերից մեկը կբացվի 11։00-ին, մյուս յոթը ` 17։00-ին։
Բացման պահին ընտրատեղամասերի 85-90 տոկոսում ներկա են եղել վստահված անձինք, դիտորդներն ու լրատվամիջոցների ներկայացուցիչները։ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը վստահեցնում է, որ նշված գործընթացի հրապարակայնությունն ապահովված է։