00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանում «լռության օր» է հայտարարված

© Sputnik / Асатур ЕсаянцЗима в Ереване
Зима в Ереване - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հոկտեմբերի 10-ից դեկտեմբերի 4-ը Հայաստանում ակտիվ քարոզարշավ էր անցկացվում, որը բաժանվել էր երկու ճակատի` «կողմ» և «դեմ»: Ոմանք կողմ են, որ սահմանադրության մեջ փոփոխություններ արվեն, ոմանք պնդում են, որ այդ փոփոխությունները ճակատագրական կլինեն

ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի- Sputnik. ՀՀ սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի նախօրեին, 56 օր տևած քարոզարշավից հետո Հայաստանում «լռության օր» է հայտարարվել: Հանրաքվեն անցկացվելու է դեկտեմբերի 6-ին:

Հայաստանի օրենսդրության համաձայն, քվեարկության կամ դրան նախորդող օրը նախընտրական քարոզչություն կատարելը, քարոզչություն կատարելու իրավունքին արգելք հանդիսանալը, ինչպես նաեւ նախընտրական քարոզչություն կատարելու սահմանված կարգն այլ կերպ խախտելը առաջացնում է տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից մինչեւ հինգհարյուրապատիկի չափով (400-1000 դոլար) չափով:

Հայաստանի ողջ տարածքում ձևավորվել է 1997 ընտրատեղամաս, որտեղ հանրաքվեի ընթացքում կարող է քվեարկել 2,552 միլիոն քաղաքացի:

Հանրաքվեին կհետևի 6 միջազգային և 18 տեղական դիտորդական կազմակերպություն, այդ թվում՝ 44-ը ԱՊՀ առաքելությունից, 23-ը՝ ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովից, մեկը՝ Բելառուսի և Ռուսաստանի միության խորհրդարանական ժողովից, արտասահմանյան ԿԸՀ-երի 33 ներկայացուցիչ, 11 դիտորդ՝ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական ժողովից, 5 դիտորդ՝ ԵԱՀԿ Մարդու իրավունքների և ժողովրդավարական ինստիտուտների գրասենյակից, ինչպես նաև Հայաստանում հավատարմագրված դեսպանատների ներկայացուցիչներ: Հայաստանի 18 հասարակական կազմակերպությունից ԿԸՀ-ում գրանցված է ավելի քան 3 հազար դիտորդ:

Հայաստանի խորհրդարանը հոկտեմբերի 5-ին ձայների մեծամասնությամբ հավանություն է տվել սահմանադրական բարեփոխումների նախագծին, որով նախատեսվում է անցում կատարել կառավարման խորհրդարանական համակարգի: Նախագծի համաձայն, Հայաստանի նախագահն ընտրվում է յոթ տարի ժամկետով (ներկա 5-ի փոխարեն) ոչ թե համազգային քվեարկությամբ, այլ ընտրիչների ժողովի կողմից:

Ընտրիչների ժողովը կազմված է Ազգային ժողովի պատգամավորներից և Ազգային ժողովի պատգամավորների թվին հավասար տեղական ինքնակառավարման մարմինների կողմից իրենց կազմից ընտրված ներկայացուցիչներից, որոնք կարող են լինել միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ:

Սահմանադրական բարեփոխումների նախագծի համաձայն, գործադիր իշխանության գերագույն մարմինը կառավարությունն է, որը մշակում և իրականացնում է ներքին և արտաքին քաղաքականություն իր ծրագրի հիման վրա։ Կառավարության վրա դրվում է նաև պետական կառավարման համակարգի ընդհանուր ղեկավարությունը։

Նոր նախագծով` հանրապետության նախագահը նորընտիր Ազգային ժողովի լիազորությունների ժամկետը սկսվելուց հետո` եռօրյա ժամկետում վարչապետ է նշանակում Ազգային ժողովի ընտրություններում հաղթած կուսակցության կամ կուսակցությունների դաշինքի ներկայացրած վարչապետի թեկնածուին: Միաժամանակ, եթե պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ վարչապետ չի ընտրվում, ապա Ազգային ժողովն արձակվում է իրավունքի ուժով: Փաստաթղթի համաձայն, Զինված ուժերը ենթարկվում են կառավարությանը, իսկ պատերազմի ժամանակ ԶՈՒ գերագույն գլխավոր հրամանատար է դառնում վարչապետը։

Բացի այդ, նախագծով սահմանվում է, որ հինգ տարով համամասնական համակարգով ընտրվող Ազգային ժողովը բաղկացած է նվազագույնը 101 պատգամավորից (այժմ 131)։ Օրենսդիր մարմնում նախատեսվում է տեղեր հատկացնել ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների համար։ Ընդ որում, եթե Ազգային ժողովի ընտրությունների առաջին փուլի արդյունքում կայուն խորհրդարանական մեծամասնություն չի ձևավորվում, ապա անցկացվում է ընտրության երկրորդ փուլ, որին մասնակցում են առավելագույն ձայներ ստացած երկու կուսակցությունները կամ կուսակցությունների դաշինքները։

Սահմանադրական փոփոխություններին աջակցում են իշխող Հայաստանի հանրապետական կուսակցությունը (ՀՀԿ), «Դաշնակցություն» և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունները: Դեմ են հանդես գալիս «Հայ ազգային կոնգրեսը», «Հայաստանի ժողովրդական կուսակցությունը», «Ժառանգությունը», ինչպես նաև բազմաթիվ քաղաքացիական և հասարակական նախաձեռնություններ՝ «Նոր Հայաստան» հասարակական փրկության ճակատի» գլխավորությամբ:

 

Լրահոս
0