Երևանի Ազատության հրապարակում «Նոր Հայաստան» ընդդիմադիր ճակատի կազմակերպած հանրահավաքը վերածվել էր երթի։ Մի քանի հարյուր ցուցարարներ, «Վանկարկելով մենք ենք տերը մեր երկրի», ոստիկանների ուղեկցությամբ շարժվել էին Թումանյան փողոցով:
Հրապարակում ելույթ էին ունեցել ընդդիմադիր շարժման առաջնորդները` Ընդդիմության միասնական շտաբի ղեկավար Ժիրայր Սեֆիլյանը, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, «Ազգային ինքնորոշում» միավորման ղեկավար Պարույր Հայրիկյանը։
Սեֆիլյանն իշխանափոխության և քաղաքացիական անհնազանդության կոչ էր արել։ Ընդդիմության ներկայացուցիչները երթով շարժվել էին դեպի Հանրապետական կուսակցության շենք և փորձել ծաղիկներ դնել շենքի դիմաց, ինչի հետևանքով ոստիկանության և երթի մասնակիցների միջև քաշքշուկ էր սկսվել։
Ոստիկանությունն աշխատում էր ուժեղացված ռեժիմով։ Ցույցից առաջ նրանք ստուգում էին մեծ պայուսակներ ունեցող մարդկանց։
Երթից հետո ցուցարարները վերադարձել էին Ազատության հրապարակ։
Ընդդիմության առաջնորդները հայտարարել են, որ մինչև Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի օրը շուրջօրյա նստացույց են անցկացվելու։

1/21
© Sputnik / Asatur Yesayants
«Նոր Հայաստան» ընդդիմադիր ճակատի ցույցը

2/21
© Sputnik / Asatur Yesayants
Հանրահավաքը կազմակերպվել էր Ազատության հրապարակում

3/21
© Sputnik / Asatur Yesayants
«Նոր Հայաստան» շարժման ներկայացուցիչները հայտարարել են, որ դեկտեմբերի 1–ից Ազատության հրապարակում շուրջօրյա նստացույցեր են անցկացնելու

4/21
© Sputnik / Asatur Yesayants
Ցուցարարները վանկարկում էին «Մենք ենք տերը մեր երկրի»

5/21
© Sputnik / Asatur Yesayants
«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարել է, որ իշխող Հանրապետական կուսակցության օրերը հաշված են

6/21
© Sputnik / Asatur Yesayants
Դերասան Երվանդ Մանարյան

7/21
© Sputnik / Asatur Yesayants
Շարժման առաջնորդներից մեկն Անդրեաս Ղուկասյանն է, որն իր թեկնածությունն էր առաջադրել 2013թ.–ի նախագահական ընտրության ժամանակ

8/21
© Sputnik / Asatur Yesayants
«Պայքարը կյանք է, անտարբերությունը` մահ»

9/21
© Sputnik / Asatur Yesayants
«Ազգային ինքնորոշում» միավորման ղեկավար Պարույր Հայրիկյանը

10/21
© Sputnik / Asatur Yesayants
Ընդդիմության ներկայացուցիչներից մեկին` Գևորգ Սաֆարյանին ցանկացել են զննել, սակայն նա թույլ չի տվել, որից հետո նրան բերման են ենթարկել ոստիկանության բաժին և խոստացել ազատ արձակել զննումից հետո

11/21
© Sputnik / Asatur Yesayants
Ցույցից առաջ ստուգել են մեծ պայուսակներով եկած մարդկանց

12/21
© Sputnik / Asatur Yesayants
«Ժառանգության» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը

13/21
© Sputnik / Asatur Yesayants
Ակցիայի մասնակիցների ձեռքին Հայաստանի դրոշն է

14/21
© Sputnik / Asatur Yesayants
Ընդդիմության միասնական շտաբի ղեկավար Ժիրայր Սեֆիլյանն իշխանափոխության և քաղաքացիական անհնազանդության կոչ է արել

15/21
© Sputnik / Asatur Yesayants
Շարժման մասնակիցները պահանջել են ազատ արձակել ղարաբաղյան պատերազմի վետերան Վոլոդյա Ավետիսյանին, որին ձերբակալել էին վետերանների բողոքի ցույցից հետո

16/21
© Sputnik / Asatur Yesayants
«Նոր Հայաստան» ընդդիմադիր ճակատի ցույցը, որը մեկնարկել էր Ազատության հրապարակում, վերածվել էր երթի

17/21
© Sputnik / Asatur Yesayants
Ոստիկանությունն աշխատել է ուժեղացված ռեժիմով

18/21
© Sputnik / Asatur Yesayants
Ընդդիմության ներկայացուցիչները երթով շարժվել էին դեպի Հանրապետական կուսակցության շենք և փորձել ծաղիկներ դնել շենքի դիմաց, ինչի հետևանքով ոստիկանության և երթի մասնակիցների միջև քաշքշուկ էր սկսվել

19/21
© Sputnik / Asatur Yesayants
Ժիրայր Սեֆիլյանը փորձել է հանգստացնել ցուցարարներին և ոստիկաններին, որպեսզի խուսափեն բախումներից

20/21
© Sputnik / Asatur Yesayants
Ցուցարարները ժամանակավորապես փակել էին Երևանի կենտրոնական փողոցներից մեկը

21/21
© Sputnik / Asatur Yesayants
Ցուցարարները երթից և ոստիկանության հետ ընդհարումներից հետո վերադարձել էին Ազատության հրապարակ

