ԵՐԵՎԱՆ, 1 դեկտեմբերի — Sputnik. «Նոր Հայաստան» ընդդիմադիր ճակատի կազմակերպած հանրահավաքը վերածվել էր երթի, որի մասնակիցներն այժմ շարժվում են դեպի Ազատության հրապարակ:
Ինչպես հայտնեց «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, առայժմ հայտնի չէ՝ երթը կվերածվի նստացույցի, թե ոչ:
«Նոր Հայաստան» ճակատը միավորում է մի քանի ընդդիմադիր գործիչների: Նրանք դեմ են առաջիկա սահմանադրական փոփոխություններին, որոնք նախատեսում են անցում կատարել կառավարման խորհրդարանական կարգի: